Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Koenigsegg-ը ներկայացրել է Jesko մոդելի եզակի տարբերակ
12 Փետրվար 2024

Հանրահայտ Koenigsegg ընկերությունը անհայտ հաճախորդի պատվերով պատրաստել է Jesko հիպերկարի բացառիկ մոդիֆիկացիա։ Սերիական տարբերակից ավտոմեքենան տարբերվում է թափանցիկ կարբոնից պատրաստված ներդիրներով և 24-կարատանոց ոսկուց պատրաստված ակցենտավորված տարրերով։ Ավտոմեքենայի արժեքը, ինչպես և պատվիրատուի անունը, ընկեորությունը չի բացահայտում։

Եզակի հիպերկարի նախագծմամբ զբաղվել է շվեդական Gripen աթելիեն, ընդ որում, ինչպես նշում են նախագծի հեղինակները, ոսկյա լրամշակումները ոչ մի կերպ չեն ազդել ավտոմեքենայի ընթացային որակների վրա, ինչը նշանակում է, որ այն նախկինի պես կարող է ռեկորդներ սահմանել մրցուղիների վրա։  

 

Ավտոմեքենայի թափքը իրականացված է թափանցիկ լաքով պատված ածխապլաստիկից՝ մանր ոսկյա մասնիկների ավելացմամբ։ Մաքուր ոսկուց են պատրաստված հակաթևի ու արտանետման խողովակի վերդիրները, տանիքի դեկորատիվ գծերն ու կողային հայելիների հիմքերը։ «Ոսկեզօծ» մոդելը ստացել է Jesko Odin անվանումը։

Koenigsegg Jesko-ի նախատիպը ներկայացվել է դեռ 2019 թվականին, թեպետ սերիական տարբերակը արտադրվեց միայն երեք տարի անց։ Ընկերությունը թողարկման ծավալը սահմանափակել է 125 օրիանկով, որոնք բոլորն էլ վաճառվել են մինչև արտադրության մեկնարկը։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio