ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Karma-ն որոշել է մարտահրավեր նետել Tesla-ին։
20 Մարտ 2024
Կալիֆորնիական Karma ընկերությունը, որը այս տարի նշում է իր գոյության 10-ամյակը, ներկայացրել է Gyesera սեդանը։ Չորսդռնանի էլեկտրական մոդելը իր նորամուտը նշել է Ֆլորիդա նահանգում անցկացվող Amelia Island Concours D'Elegance ցուցահանդեսի շրջանակներում։ Թեպետ շատերը դիտարկում են այս մոդելը որպես Tesla Model S-ի մրցակից, դժվար է իրական մրցակցություն ակնկալել սահմանափակ քանակությամբ թողարկվող ավտոմեքենայից։
Gyesera-ն լիաքարշ սեդան է։ Այն սարքավորված է երկու էլեկտրական շարժիչով, որոնք միասին զարգացնում են 590 ձիաուժ հզորություն։ Առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 940 Նմ։ Ըստ այդմ, նորույթը հզորությամբ զիջում է Karma Kaveya կուպեին գրեթե երկու անգամ, և մոտ 100 ձիաուժով հետ է մնում ստանդարտ Model S-ին։ Տեղից մինչև 60 մղոն ժամ արագությունը Gyesera-ն արագանում է 4,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 217 կմ/ժ։ Քարշային մարտկոցը առանձնանում է 120 կՎտժ տարողությամբ, որը մեկ լիցքավորումով ապահավում է մինչև 402 կմ ընթացքի պաշար։
Նորույթը կառուցված է ալյումինե տարածական շրջանակի վրա և սարքավորված է տարաչափ երկարությամբ լծակներով SLA տիպի կախոցով։ Թափքի պանելները պատրաստված են ածխամանրաթելից և ալյումինից։ Ավտոմեքենայի ընդհանուր զանգվածը 2404 կիլոգրամ է։ Արտաքին չափսերով այն գերազանցում է Tesla Model S-ին, բայց զիջում է Mercedes-Benz EQS-ին։ Դրա երկարությունը, լայնությունն ու բարձրությունը համապատասխանաբար կազմում է 5077, 2004 և 1330 միլիմետր, իսկ անվային բազան՝ 3160 միլիմետր։
Karma-ն մանրամասներ չի հաղորդում Gyesera-ի համալրումների մասին, թեպետ անվանում է այն «ճանապարհներին հայտնված ամենաանդիամդրելի GT-ին»։ Արտադրողը խոստանում է, որ էլեկտրակարը ավելի էքսկլյուզիվ կլինի, քան Porsche Taycan-ը և նույնիսկ Cadillac Celestiq-ը։ Gyesera-ն կարելի է պատվիրել հինգ հազար դոլար կանխավճարով, իկս առաջին օրինակները պատվիրատուներին կհասցվեն ընթացիկ տարված վերջում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է թողարկել մինչև 2000 օրինակ Karma Gyesera: