ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
29 Մարտ 2024
«Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի (FAA) հետ համատեղ՝ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) օժանդակմամբ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում՝ որպես «Կանաչ նախաձեռնությունների» ենթադրամաշնորհային ծրագրերի մաս, իրականացնում է «Վանաձոր և Գյումրի քաղաքների կայուն շարժունակության ինդեքս» նախագիծը, որի բաղադրիչ մասերից մեկն էլ նշված համայնքների մի շարք դպրոցներին հարող ճանապարահային ենթակառուցվածքների անվտանգության գնահատումն է։
Ասոցիացիան և Ֆեդերացիան ձեռնամուխ են եղել գնահատելու քսական դպրոց հանարապետության երկրորդ և երրորդ քաղաքներում համաշխարհային iRAP (International Road Assesment Program, կամ Ճանապարհների գնահատման միջազգային ծրագիր) կազամկերպության մշակած մեթոդաբանությամբ։ Նշված մեթոդաբանությունը, որը կրում է Star Rating for Schools (Դպրոցների աստղային վարկանիշ) անվանումը, թույլ է տալիս մի քանի տասնյակ չափորոշիչների հիման վրա հաշվարկել ուսումնասիրվող դպրոցին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության վարկանիշը ըստ սահմանված կարգի՝ 1-ից 5 աստղ տիրույթում։
«Նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, և մեզ համար կարևոր է, որ դա տեղի է ունենում հենց Գյումրիում և Վանաձորում», - նշում է Արտյոմ Պետրոսյանը, «Ավտոարտադրողների Պաշտոնական Ներկայացուցիչների Ասոցիացիայի» նախագահը։ «Ծրագրի շրջանակներում մենք առանձնացրել ենք 20-ական դպրոց, որոնց համար կհաշվարկենք վարկանիշը և կուղարկենք հաստատման մեր արտասահմանյան գործընկերներին։ Սա իրականում առաջին քայլն է դեպի անվտանգ և կայուն շարժունակություն, որի անբաժան մասն են նաև մեր դպրոցականները։»
Ըստ նախատեսածի, ընթացիկ ծրագրի շրջանակներում իրականացված գնահատումը այնուհետև հիմք կհանդիսանա միջամտությունների համար, որոնք թույլ կտան բարելավել առավել խնդրահարույց դպրոցների վարկանիշը, ինչը անմիջական ազդեցություն կունենա նաև երեխաների ու համայքների անվտանգության ու կյանքի որակի վրա։ Ծրագրի այս բաղադրիչը գտնվում է նաև պետության ուշադրության կենտրոնում՝ ընդգրկված լինելով «Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» միջողառումների ցանկի մեջ։ Ակնկալվում է, որ հաջող ավարտից հետո, այն հնարավոր կլինի իրականացնել նաև Հայաստանի այլ քաղաքներում։