Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Karma-ն ցուցադրել է Kaveya էլեկտրական կուպեն։
14 Նոյեմբեր 2023

Կալիֆորնիական Karma ընկերությունը ներկայացրել է ֆուտուրիստական Kaveya. Կուպեն։ Մակնիշի նոր էլեկտրական ֆլագմանն իր նորամուտը նշեց Լաս-Վեգասում։ Ավտոմեքենան ստացել է շրջահոսելի թափք, յուրահատուկ դռներ, հզոր ուժային ագրեգատ ու ավելի քան 400 կմ ընթացքի պաշար։ Kaveya անվանումը վերցված է հինդի լեզվից և թարգմանվում է որպես «պոեզիան շարժման մեջ»։ Նոր սուպերկուպեն կթողարկվի 400 օրինակով։  

 

 

Karma Kaveya-ն հասանելի կլինի երկու մոդիֆիկացիայով՝ հետևի սռնիին տեղադրված 543 ձիաուժ հզորությամբ ուժային ագրեգատով և լիաքարշ տարբերակով, որը կզարգացնի 1196 ձիաուժ և 1722 Նմ ոլորող մոմենտ, ինչը իր հերթին թույլ կտա տեղից մինչև 97 կմ/ժ արագանալ 3 վայրկյանից էլ կարճ ժամանակում։ Սուպերկուպեի առավելագույն արագությունը կգերազանցի 290 կմ/ժ։  

 

 

Kaveya-ի ուժային ագրեգատը սնվում է 120 կիլովատ-ժամ տարողությամբ մարտկոցից։ Դրա մեկ լիցքավորումով ավտոմեքենան հնարավորություն կունենա հաղթահարել ավելի քան 400 կմ, իսկ էներգիայի պաշարը 10-ից մինչև 80 տոկոս կարելի կլինի ավելացնել 45 րոպեում։  

 

 

Չինական ֆինանսավորում ունեցող ամերիկյան ընկերությունը հայտարարել է նաև այլ նորությունների մասին։ Այսպես, 2024 թվականի երրորդ եռամսյակում այն պատրաստվում է թարմացնել  Revero հիբրկդը, որը նախկինում հայտնի էր որպես Fisker Karma։ Խոստացվում է, որ միայն էլեկտրական ռեժիմում այն կհաղթահարի ավելի քան 100 կմ, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հաջորդ տարի ակնկավում է նաև  Gyesera սեդանի արտադրության մեկնարկը։ Այս մոդելը կսարքավորվի 590 ձիաուժ հզորության ագրեգատով և կառաջարկի 400 կմ ընթացքի պաշար։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio