ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz-ը ներկայացրել է էլեկտրական Gelendwagen-ի նախասերիական տարբերակը։
10 Նոյեմբեր 2023
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ցուցադրել է էլեկտրական ամենագնացի տարբերակը, որը գերթե պատրաստ է մտնել սերիական արտադրութուն։ Mercedes-Benz EQG մոդելը, որը պետք է համալրի հիբրիդների և էլեկտրամոբիլների ֆիրմային EQ-ընտանիքը, պաշտոնապես շուկա կհանվի 2024 թվականին։ Հրապարակված լուսանկարներից կարելի է տպավորություն կազմել նորույթի մասին, որը արտաքինից գրեթե չի տարբերվում սովորական G-Class-ից։
Սև-փիրուզագույն կամուֆլաժով պատված նախատիպը առանձնանում է ամբողջովին փակ ռադիատորի ճաղավանդակով, առջևի նոր թափարգելով, նոր անվասկավառակներով, հետևի անվակամարների ընդլայնիչների մեջ ներկառուցված օդակլանիչներով, ինչպես նաև բեռնախցիկի դռան վրա ամրացված քառակուսի արկղով, որը փոխարինել է ավանդական պահեստային անիվի ծածկոցը։ Ակնկալվում է, որ մոդելը կունենա չորս շարժիչ, որոնց համակարգված աշխատանքը թույլ կտա ավտոմեքենային հետադարձ կատարել անմիջապես տեղում։
«Իսկական արտաճանապարհային լեգենդ, որը կատարելապես ներդաշնակում է շրջապատող աշխարհին։ Էլեկտրական G-Class-ը համատեղում է բոլոր աշխարհների լավագույնը՝ նրբընտիրությոունն ու առաջադեմ էլեկտրական տեխնոլոգիաները, մնալով միևնույն ժամանակ իսկական G», — հայտարարում է Mercedes-Benz-ը։