ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը ցուցադրել է Hyper շարքի կոնցեպտուալ ամենագնաց։ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Նոյեմբեր 2023
Nissan ընկերությունը ցուցադրել է, իր պատկերացմամբ, լեռնագնացների և լեռնադահուկորդների համար նախատեսված կոնցեպտուալ ամենագնաց։ Հենց այսպես է նկարագրվում Hyper Adventure կոնցեպտը։ Այն աչքի է ընկնում ֆուտուրսիտական դիզայնով և ընդլայնված արտաճանապարհային որակներով։
Nissan Hyper Adventure կոնցեպտը նախատեսված է բարդ տարածքային պայմաններում շահագործվելու համար և կհետաքրքրի առաջին հերթին ձմեռային մարզաձևերով զբաղվող ակտիվ անձանց։ Անսովոր լուծումներից հիշատակման են արժանի բեռնախցիկում տեղավորված ծալվող սանդուխքը և 180 աստիճանով շրջվող հետևի նստատեղերը։
Hyper Adventure-ը, ինչպես նաև մինչ այդ ներկայացրած քաղաքային Hyper Urban կոնցեպտը, աչքի են ընկնում թափքի՝ «կոտրատտված» բազում գծերով և դեպի վեր բացվող առջևի և հետևի դռներով։ Երկու կոնցեպտների համար էլ հասանելի կլինի հինգերորդ մակարդակի ինքավար ռեժիմ և լիաքարշ համակարգ, թեպետ այլ տեխնիկական մանրամասներ Nissan-ը չի հրապարակել։
Hyper Adventure-ի սրահում ուշադրություն է գրավում դեպի դիմապակի տարված սարքավորումների վահանակը։ Առկա է նաև պրոյեկցիոն դիսփլեյը, իսկ ևս մեկ էկրան կարելի է տեսնել անմիջապես ղեկանիվի մեջ ներկառուցված։ Կենտրոնական թունելի վրա տեղակայված է չորս անալոգային փոխակերպիչ։ Հետևի շարքի բազմոցը ունի անսովոր տեսք և կարող է ամբողջովին պտտվել 180 աստիճանով։ Ենթադրվում է, որ այս ֆունկցիան, ինչպես նաև բեռնախցիկից դուրս քաշվող աստիճանները, պետք է հեշտացնեն դահուկորդների կյանքը։