Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն ներկայացրել է «տիեզերական» ամենագնաց (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09 Հոկտեմբեր 2023

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է Baby Lunar Cruiser անվանումը ստացած կոնցեպտուլ ամենագնացը։ Նախագիծը մշակվել է  կալիֆորնիական Calty Design Research ստուդիայում։ Այս վիրտուալ մոդելը նվիրված է ընկերության մոտալուտ 50-ամյակին և ըստ նախագծողների կարող է իրեն հիանալի դրսևորել տարբեր դժվարհաղթահարելի տեղանքներում, ինչպես Երկրագնդի, այդպես էլ՝ այլ մոլորակների վրա։   

 

 

Արտաքնապես «տիեզերական» ամենագնացը հիշեցնում է Land Cruiser FJ40-ը։ Կոնցեպտի հետևի դուռը նույնպես երկփեղկանի է, իսկ ռադիատորի ճաղավանդակին առկա է Toyota գրվածքը։ Սակայն, ի տարբերություն ավանդական մոդելի, նույն վանդկաճաղի վրա տեղադրված և ամրացված են տարատեսակ տեսախցիկներ, լիդարներ և ինքնավար կառավարման համակարգի այլ ցուցիչներ։ Ամենագնացի դիմապակին պատրաստված է թափանցիկ կապսուլի տեսքով, ինչն ապահովում է ավելի լավ տեսանելիություն։

 

Toyota Baby Lunar Cruiser-2

 

Առջևի վահանակի վրա առանձնանում է մեծ չափսերի հպումային էկրանը, որի վրա արտացոլվում է տարբեր, այդ թվում հատակի տակ տեղադրված տեսախցիկներից ստացվող պատկերը։ Ամենագնացը կառավարվում է երկու ջոյսթիքների օգնությամբ։ Առանձնակի կարևորություն ունեն գազազուրկ անիվ-շարժիչները, որոնք հուսալիորեն պաշտպանված են վնասվելուց։ Այս պահի դրությամբ այլ տեխնիկական մանրամասներ չեն հաղորդվում։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio