Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Porsche-ն հատուկ կերպով նշեց Carrera Panamericana մրցարշավի տարելիցը։
05 Հոկտեմբեր 2023

Գերմանական Porsche ընկերությունը չի մոռանում իր անցյալը՝ այս անգամ ներկայացնելով երկու էքսկլյուզիվ 718 Cayman GT4 RS մոդել, որոնք նվիրված են երկու տարբեր հոբելյանների։ Այսպես, 1953 թվականին  Porsche Type 550 Spyder և Coupe ավտոմեքենաները մասնակցեցին Carrera Panamericana մցրաշավին՝ հաղթահարելով Մեքսիկայով մեկ ձգվող 3400 կմ ճանապարհը։ Իսկ դրանից տասը տարի անց՝ 1963-ին, հանրահայտ Ջեք Հոյերը թողարկեց TAG Heuer Carrera Chronograph ձեռքի ժամացույցը՝ նախատեսված հատուկ մրցարշավորդների համար։ Ներկայիս նախագիծը իրականացվում է «TAG Heuer x Porsche – Legends of Panamericana» խորագրով։

 

 

Ցուցադրված երկու ավտոմեքենաների հիմքում Porsche 718 Cayman GT4 RS մոդելն է, որը հիշեցնում է 1953 թ մրցարշավին մասնկացած վաղեմի 550 Coupe-ն։ Սպորտկարերը ստացել են մրցարշավային 154 և 152 համարները։ Առաջին կուպեն իր նորամուտը նշեց ԱՄՆ-ում կայացած Rennsport Reunion 7 միջոցառման շրջանակներում, իսկ երկրորդը հանրությանը կներկայացվի Carrera Panamericana 2023 մրցարշավի ժամանակ, որտեղ դրա ղեկին կնստի դերասան և մրցարշավորդ Պաթրիք Դեմփսին։ Ակնկալվում է, որ արդեն 2024 թ մեքենան կհանվի բարեգործական աճուրդի։

 

 

Երկու մեքենաների համար էլ նախատեսված է Le Mans Silver Metallic գույնը, որը մինչ այդ օգտագործվել է Porsche 911 Carrera GTS Le Mans Centenaire Edition մոդելում, ընդ որում այդ երանգով են իրականացված թափքի բոլոր տարրերը՝ ներառյալ կարբոնային հավելումները։ Մրցարշավային համարները իրականացված են դեղինով և զարդարում են ավտոմեքենաների դռներն ու տանիքը։ Սրահում կիրառված է համակցված կաշեպատում, որտեղ գերակշռում է սև կաշին, իսկ նստատեղերի ձևավորման համար օգտագործված է վառ կարմիր Guards Red երանգը։

 

 

154 համարը կրող մոդելի առանձնահատկությունը կենտրոնական վահանակի մեջ ներկառուցված  TAG Heuer ժամացուցային մոդուլն է։ Այդ կոմպոնենտը նախագծվել և պատրաստվել է բացառապես այս նախագծի համար և առանձին վաճառքի ենթակա չէ։ Ձախ կողմից տեղադրված ժամացույցը առանձնանում է դասական Carrera դիզայնով և նախատասված է հենց ժամանակը արտացոլելու համար։ Ութ օր ընթացքի պաշար ունցող մեխանիկական այս ժամացույցի կողքին տեղադրված է առանձին վայրկյանաչափ, որը թույլ է տալիս վարորդին՝ պահպանել ռալլիի համար սահմանված միջին արագությունը։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio