ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ABT-ը ներկայացրել է «կատաղի» Lamborghini Urus-ը։
02 Հոկտեմբեր 2023
Գերմանական ABT թյունինգային աթելիյեն, որը հիմնականում հայտնի է Audi ավտոմեքենաների լրամշակման նախագծերով, 2023 թվականից իր պատմության նոր էջ է բացում։ Ընկերության մասնագետները առաջին անգամ որոշեցին զբաղվել Lamborghini մակնիշով։ Հատկանշական է, որ առաջին նախագիծը հիմնված է ոչ թե իտալական բրենդի սուպերկարերից մեկի վրա, այլ առաջատար քրոսովերի։ Թյուներները ուշադրություն են դարձրել Lamborghini Urus Performante համալրման վրա, որը այժմ հանդես կգա էլ ավելի «խելագար»՝ ABT Urus Scatenato կերպարով։
Լրամշակումների զգալի մասը ավանդաբար բաժին է հասել շարժիչին։ ABT Power R հավաքածուի շնորհիվ, որը ներառում է ավելի արտադրողական տուրբիններ, նոր ինտերքուլեր և կառավարման նոր բլոկ, 4,0-լիտրանոց V8 ագրեգատի հզորությունը ստանդարտ 666 ձիաուժից հասցվել է 810 ձիաուժի, թեպետ ոլորող մոմենտը մնացել է նույնը՝ 850 Նմ։
Արտաքինից Urus Scatenato-ն բազային քրոսովերից տարբերվում է չներկված սնդուսափայլ ածխապլաստիկից պատրաստված ագրեսիվ աերոդինամիկ տարրերով, նոր 23-դյույմանոց ABT High Performance IRL23 անվասկավառակներով և արտանետման համակարգի չորս տիտանե խողովակով։
Ինտերիերի լրամշակումները նվազագույնն են։ Դրանք ներառում են նոր կարբոնային դեկորը և մոդելի անվանման տարբերանշանները։ ABT Urus Scatenato-ն կթողարկվի ընդամենը 99 օրինակով։ Թյունինգային քրոսովերի վերջնական արժեքը չի բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ միայն լրացումների փաթեթը կարժենա 180 000 եվրո, այն էլ՝ առանց աշխատանքների գնի ներառման։