Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan-ը ներկայացրել է «թեժ» էլեկտրական կոնցեպտ
27 Սեպտեմբեր 2023

Ճապոնական Nissan ընկերությունը ցուցադրել է նոր էլեկտրական հոթ-հեթչի կոնցեպտ։ Երեք դռնանի Concept 20-23 մոդելը, որը նախագծել են Լոնդոնում գտնվող Nissan Design Europe (NDE) ստուդիայի դիզայներները, կոչված է ցուցադրել, թե ինչ տեսք կարող է ունենալ մեգապոլիսի համար նախատեսված կատարյալ էլեկտրամոբիլը։ Նախագծի հեղինակները ոգեշնչվել են վիրտուալ մրցարշավերից և Ֆորմուլա E բոլիդներից։

 

 

Concept 20-23-ը ստեղծվել է նաև Nissan Design Europe ստուդիայի 20-ամյակի պատվին և շարունակում է այսպես կոչված Pike cars ավտոմեքենաների շարքը։ Նախորդ դարի 90-ականներին այդ անվան տակ հայտնի էին Be-1, Pao, Figaro և S-Cargo փոքրալիտրաժ ավտոմեքենաները, քանի որ դրանք թողարկվում էին մտածածին Pike Factory գործարանում՝ Նիսսանի հատուկ նախագծերի մասնաճյուղում։ Նոր կոնցեպտը նախագծել են երիտասարդ դիզայներները՝ հիմնվելով վիրտուալ ավտոսպորտին բնորոշ լուծումների վրա։ Այստեղից էլ բխում են որոշ առումով անիրական համամասնությունները և ռալլի ավտոմեքենաներին բնորոշ աերոդինամիկ լուծումները։ Անվան մեջ առկա 20 թիվը, ինչպես դժվար չէ կռահել, խորհրդանշում է հոբելյանը, իսկ  23-ը մակնիշի սեփական թիվն է, որը ճապոներեն կարդացվում է հենց «նի-սան»։

 

 

Concept 20-23-ը կոմպակտ եռադուռ հեչբեք է՝ դեպի վեր բացվող «լամբո»-դռներով և կիսակլոր լուսադիոդային լուսարձակներով, որոնք ինչ-որ առումով նման են ժամանակակից Fiat-ներին կամ Porsche Vision 357 մոդելի լուծումներին։ Տարատեսակ օդատարերի և ճեղքերի առկայությունը ոչ միայն դիզայներական լուծման մաս է, այլև կրում է ֆունկցիոնալ բնույթ և մասնակցում է օդային հոսքերի վերաուղղորդմանը։ Նույնիսկ տանիքի նեղ ճեղքը ոչ դե գեղեցկության համար է արված, այլ սրահի օդափոխման։  

 

 

Հեչբեքի սրահում հայտնվելու համար անհրաժեշտ է անցնել բավական հաստ հեծանի վրայով։ Ներսում վարորդին սպասում են  սպորտային նստատեղերը, «ավիացիոն» ղեկը և ընդամենը երկու դիսփլեյ, որոնք արտացոլում են նվազագույն անհրաժեշտ տեղեկությունները։ Հատկանշական է, որ մոդելը որպես այդպիսին զուրկ է կենտրոնական բարձակից, իսկ ամբողջ կոնստրուկցիան պահվում է հատակի մեջ ներկառուցված երկու հեծանի օգնությամբ։ Ակնհայտ է, որ նման լուծումներով Concept 20-23-ը ապագա չունի, սակայն կարող է դառնալ որոշակի կողմնորոշիչ Նիսսանի հաջորդ մոդելների համար։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio