ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գերմանական Manhart-ը թյունինգապատել է Ford Bronco-ն
02 Սեպտեմբեր 2023
Հանրահայտ Manhart թյունինգային աթելիեն, որը հիմնականում զբաղվում է գերմանական թանկարժեք ավտոմեքնեաների լրամշակմամբ, հանկարծակի անդրադարձել է բրուտալ Ford Bronco ամենագնացին։ Ընկերության մասնագետները սերիական ավտոմեքենան վերածել են Ford Bronco Raptor-ի մրցակցի, որը որպես այդպիսին չի վաճառվում Եվրոպայում։
Ստանդարտ Ford Bronco Raptor-ը սարքավորվում է երեքլիտրանոց V6 շարժիչով, որը զարգացնում է 424 ձիաուժ հզորություն և 597 Նմ ոլորող մոմենտ։ Հենց այս ցուցանիշներն Էլ Manhart-ի մասնագետները ընդունել են որպես չափորոշիչ, երբ ստանձնել են EcoBoost V6 2,7-լիտրանոց ագրեգատով բազային ամենագնացի թյունինգապատման աշխատանքները։
Whipple/Ford Racing ինտերքուլերը, aFe ներթողման համակարգը, Manhart արտանետման համակարգը, որը համակցվում է շարժիչի կառավարման Mhtronik բլոկի հետ, թույլ են տվել հասցնել շարժիչի հզորությունը 420 ձիաուժի (+85 ձ․ուժ), իսկ ոլորող մոմենտը՝ 680 (+117 Նմ),Նմ։ Բացի ավելի հզոր ուժային ագրեգատից, BC 400 անավնումը ստացած նախագիծը առաջարկում է Brembo մակնիշի ուժեղացված արգելակներ и 22-դյույմանոց անվասկավառակներ՝ Renegade R7 արտաճանապարհային անվադողերով։
Քանի որ նախագծի հիմքում ընկած է Badlands մոդիֆիկացիան՝ սև անվակամարներով, դրանք ներկվել են թափքի գույնի։ Ցուցադրական մեքենան իրականացված է վառ դեղին գույնով՝ սև շեշտադրումերով։ Նույն ոճով է առանձնանում նաև սրահը, որտեղ ուշադրություն է գրավում սև կաշվի և դեղին ալկանտարայի համադրությունը։ Ընդհանուր առմամբ աթելիեն կպատրաստի Manhart BC 400-ի տասը օրինակ, որոնց մեծ մասը ըստ երևույթին կվաճառվի Մերձավոր Արևելքում։