ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է նոր Mercedes-AMG GT մոդելը։
30 Օգոստոս 2023
Monterey Car Week-2023 միջոցառման շրջանակներում գերմանական ավտոարտադրողը ներկայացրել է երկրորդ սերնդի Mercedes-AMG GT սպորտկարը։ Ավտոմեքենան դարձել է ավելի պրակտիկ և ավելի լավ է հարմարեցված առօրյա շահագործմանը՝ առաջարկելով նաև նոր տեխնիկական հնարավորություններ։
Կուպեն ստացել է AMG-մոդելներին բնորոշ ռադիատորի ճաղավանդակ, ճանաչելի պատկերով մգեցված օպտիկա և սպորտային ավտոմեքենաներից անբաժան հետևի ակտիվ սփոյլեր։ Մեքենան ունի սարքավորումների 12,3-դյույմանոց վահանակ և 11,9 դյույմ անկյունագծով մուլտիմեդիա համակարգ, ինչպես Mercedes-AMG SL-ը, սակայն այստեղ MBUX-դիսփլեյը կոշտ ամրացված է, քանի որ կուպեն չի պահանջում դրա դիրքի փոփոխություն՝ բաց տանիքով երթևեկելիս արևի ճառագայթներից պաշտպանելու համար։ Բացի այդ, սպորտկարը ստացել է մենյուի նոր կետեր՝ AMG Performance և AMG Track Pace։
Ինտերիերի դիզայնի տեսանկյունից նորույթը ամբողջովին կրկնում է սկզբնական մոդելը, բացառությամբ երկու նոր նստատեղերի։ Հետևի նստատեղերը նախատեսված են մինչև 150 սմ հասակ ունեցող ուղևորների համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են նաև ծալվել՝ մեծացնելով բեռնախցիկի ծավալը։ Նախտեսված են նաև օպցիոնալ AMG Performance նստատեղերը՝ ներկառուցված գլխակալներով և թիկնակների մեջ առկա օդափոխիչ անցքերով, իսկ բազմաֆունկցիոնալ AMG Performance ղեկը հանդիսանում է բազային համալրման մաս։
Տեխնիկական տեսանկյունից GT-մոդիֆիկացիան նույնական է SL-ի հետ։ Վաճառքների սկզբնական փուլում հասանելի կլինի միայն չորսլիտրանոց V8 բենզինային տուրբոշարժիչը՝ հզորության երկու օպցիայով։ Հայտարարվում է, որ կուպեի շարժիչը սարքավորված է յուղի նոր տակդիրով, ինտերքուլերը տեղադրվել է նոր դիրքով և ավելացվել է կարտերի ակտիվ օդափոխման համակարգ։ Փոխվել է նաև կառավարման ծրագիրը, որըն ապահովում է տուրբոմղման ավելի մեծ ճնշում։
Բազային համարվող Mercedes-AMG GT 55-ը կզարգացնի 476 ձիաուժ հզորություն և 700 Նմ ոլորող մոմենտ, ինչը բավարար կլինի 3,9 վայրկյանում 0-100 կմ/ժ արագանալու համար։ Այս մոդիֆիկացիայի առավելագույն արագությունը սահմանափակված է 295 կմ/ժ ցուցանիշով։
Առավել հզոր Mercedes-AMG GT 63-ը առաջարկում է 585 ձիաուժ հզորություն և 800 Նմ ոլորող մոմենտ, ինչի շնորհիվ 0-100 կմ/ժ արգացումն իրականացվում է 3,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժ։ Երկու դեպքում էլ շարժիչը համակցվում է 9-աստիճան AMG Speedshift MCT 9G ավտոմատ փոխանցումատուփի հետ՝ «թաց» բազմասկավառակային կցորդմամբ և AMG Performance 4Matic+ լիաքարշ համակարգով, որը թույլ է տալիս խելացի կերպով բաշխել քարշուժը առջևի և հետևի սռնիների միջև։