ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
CHEVROLET ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ CORVETTE STINGRAY ԿԱԲՐԻՈԼԵՏԸ
06 Մարտ 2013
Chevrolet ընկերությունը Ժնևում ներկայացրեց բոլորովին նոր
Corvette Stingray կաբրիոլետը: Սա ամենահզոր սերիական Corvette-ն է պատմության մեջ,
որը զարգացնում է 450 ձ/ու(335կՎտ) հզորություն
և ունի 610Նմ պտտող մոմենտ:
"Կաբրիոլետն արատահոյտում
էր Corvette մոդելի շունչն ու էությունն` սկսած 1953թ.-ից”, -ասաց Էդ Ոելբըրնը` General
Motors ընկերության գլոբալ դիզայնի գծով փոխնախագահը:. "Բոլորովին նոր Corvette
Stingray-ը միավորում է կուպեների և կաբրիոլետների լավագույն որակները: Արդյունքում
Corvette Stingray-ը վարորդներին առաջարկում է բաց տանիքով ճանապարհորդությունների
անանցանելի հրճվանքի ու բարձր տեխնոլոգիաների և նրբաոճ դիզայնի կատարյալ համադրությունը”:
Corvette
Stingray կուպե-կաբրիոլետը վաճաքռի կհանվի 20113թ. երկրորդ կեսին: Արտահանման համար
նախատեսված մոդելների մեջ կկատարվեն որոշ փոփոխություններ` պայմանավորվոծ տվյալ երկրում
գործող օրենսդրական պահանջներից:
"Մենք որոշեցինք ներկայացնել
Corvette Stingray կաբրիոլետը հենց Ժնևում, քանի որ այս մոդելը տարիներ ի վեր հանդիսանում
է Chevrolet ապրանքանշանի ոգու արտահայտումը ողջ աշխարհում”,- պատմեց Սյուզըն Դոչերթին`Chevrolet/Caddilac
Europe ընկերության նախագահը: "Սա կուռք է, որը հիացմունքի էր արժանանում նույնիսկ
այն երկրներում, որտեղ պաշտոնապես չէր վաճառվում”:
Corvette
Stingray կուպեում կիրառված բոլոր տեխնոլոգիաները ժառանգաբար անցել են նաև կաբրիոլետին:
Բացառիկ փոփոխությունները պայմանավորված են ծալվող տանիքի կիրառման ու ամրագոտիների
ամրանների նոր տեղաբաշխման անհրաժեշտության հետ: Corvette Stingray-ի ամենազգալի նորությունը
կարելի է համարել ավելի ամուր ալյումինե շրջանակային կառուցվածքը, որը 57 տոկոսով ավելի
ամուր ր 45 կգ ավելի թեթև է, քան սովորական պողպատ է կառուցվածքը:
Բոլոր մոդելները համալրվում
են 6.2 լ ծավալով LT1 V8 շարժիչով, որն ապահովում է մինչև 450 ձ/ու (335 կՎտ)հզորություն
և 610 Նմ պտտող մոմենտ: Քանի որ կաբրիոլետի թափքը չի ենթարկվել լրացուցիչ ձևափոխումների
մեքենայի զանգվածի բաշխումը մնացել է գրեթե անփոփոխ:
LT1շարժիչն առանձնանում է մի քանի նշանակալից տեխնոլոգիաներով,
որոնցից են վառելիք անմիջական ներարկումը, Active Fuel Management համակարգը, գազաբաշխման
փոփոխական ռեժիմները, ինչի շնորհիվ ապահովվում է հզորության և վառելիքի խնայողության
օպտիմալ բալանսը:
Corvette
Stingray-ը համալրված է նաև էլեկտրակառավարվող փափուկ ծածկով, որը կարելի է բացել կամ
փակել նույնիսկ շարժման մեջ, եթե արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ: