Auto Plus Magazine

  • Հայ

ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՅՈՒՂԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
27 Մարտ 2013

Ավտոմեքենայի յուղի փոխարինումը այն հասարակ գործողություններից մեկն է, որը հաճախ կատարվում է զուտ մեխանիկորեն՝ առանց ավելորդ մտահոգության: Սովորաբար վարորդները հետևում են արտադրողների խորհուրդներին, իսկ ավելի փորձառու ավտոսիրողները գերադասում են ինքնուրույն հետևել ոչ միայն յուղի մակարդակին, այլև պարբերաբար ստուգել դրա աշխատանքային որակները:

Ստորև բերված են յուղի օգտագործման վերաբերյալ մի քանի խորհուրդներ: մենք շնորհակալ կլինենք մեր ընթերցողներին արձագանքների, խորհուրդների և մեկնաբանությունների համար:

1. Երբ է պետք փոխարինել յուղը?

Ինչպես ասվել է, յուղի փոխարինման պարբերականությունը որոշվում է կոնկրետ ավտոմեքենայի շահագործման գրքույկում բերված պահանջներով: Պետք է նշել, որ վառելիք վատ որակի, աղտոտված օդի և այլ գործոնների պատճառով յուղը շարժիչի մեջ ենթարկվում է առավել զգալի բեռնվածությունների: Համապատասխանաբար առաջատար մակնիշների շատ պաշտոնական ներկայացուցիչներ խորհուրդ են տալիս ավելի հաճախ փոխարինել յուղը՝ խուսափելու համար տհաճ պատահականություններից:

1.      Արդյոք կարելի է չփոխարինել յուղը, եթե վարորդը պարբերաբար ավելացնում է այն?

Ոչ, յուղի պարբերաբար ավելացումը չի ազատում ձեզ սահմանված ժամկետում դրա ամբողջական փոխարինումից: Յուղի գերածախսը կարող է պայմանավորված լինել մեխանիկական արտահոսքով կամ տվյալ շարժիչի առանձնահատկություններով: Այս դեպքում պարզապես անհրաժեշտ է ավելացնել յուղը՝ նվազեցնելով ոչ նպատակային կորուստները:

2.      Արդյոք կարելի է միմյանց խառնել տարբեր հիմքերով և տեխնիկական մասնագրերով յուղեր?

Յուրաքանչյուր անգամ շարժիչի յուղն ավելացնելիս՝ պետք է հետևել 15%-ի կանոնին. Այն ենթադրում է, որ նոր ավելացվող յուղի ծավալը չպետք է գերազանցի արդեն իսկ առկա յուղի ծավալի 15%-ը: Ներկայումս ընդունված հիմնական մասնագրերը (օրինակ, եվրոպական ACEA) ներառում են նաև տարբեր հիմքեր ունեցող յուղերի համատեղելիության փորձարկումներ: Ցանկացած դեպքում այլ մասնագրերով յուղի ավելացումից հետո անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ամբողջությամբ փոխարինել յուղը՝ շարժիչի վնասվելու հնարավորություննից խուսափելու համար:

3.      Արդյոք արժի հետևել յուղի փոխարինման "սեզոնայնության” սկզբունքին?

Շուկայում առաջարկվող յուղերից շատերն առաջարկվում են որպես "ունիվերսալ”: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման տեսակի արտադրանքը բավականին հաջող է "իրականացնում իր ֆունկցիան” Հայաստանի պայմաններում: Սակայն համասեզոնային յուղ ընտրելիս՝ անհրաժեշտ է նույնպես հետևել ավտոարտադրողի խորհուրդներին: Սովորաբար այսպե կոչված "ձմեռային” յուղերն ունեն W նշագրումը, "ամառայինների” համար ոչ մի նշագրու չի նախատեսված, իսկ համասեզոնային յուղերը կրում են կրկնակի նշագրում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio