Auto Plus Magazine

  • Հայ

ԱՆՀԱՏ

"ՄՐՑԱՐՇԱՎԵՐՆ ԻՄ ԿՅԱՆՔՆ ԵՆ": ԶԱՐԵՀ ՌԵՆՈ ՔԱՐԻՄՅԱՆ
28 Մարտ 2013

Այսօր մեր "Անհատ” խորագրի առաջին հյուրը ամերիկաբնակ հայազգի առաջին մոտոմրցարշավորդ Զարեհ Ռենո Քարիմյանն է: Սա Զարեհի հայկական կայքին տրված հարցազրույցի առաջին մասն է: Այն մի գուցե որոշակիորեն կարճ է, սակայն բավական պարզ ու չափազանց անկեղծ: Մինչ մենք նախապատրաստում էինք այս հրապարակումը Զարեհը հասցրեց նաև զրուցել ամերիկյան Kawasaki USA պաշտոնական կայքին սեփական նվաճումների և նպատակների մասին: Հենց Զարեհի համաձայնությամբ մենք մեր նյութի մեջ օգտագործել ենք նաև այդ հարցազրույցում հայտնած որոշ մտքեր: Կարծում ենք նմանատիպ ծանոթությունները թույլ կտան մեզ ավելի հետևողական զարգացնել ավտո- և մոտոսպորտը Հայաստանում:  

Եվ այսպես, Զարեհ Ռենո Քարիմյան, ծնվել է 1978թ. հոկտեմբերի 9-ին Գլենդեյլում, Կալիֆորնիա: Առաջին հայ պրոֆեսիոնալ մոտոմրցարշավորդն է:

Autoplus – Զարեհ, խնդրում ենք մի քանի բառ Ձեր մասին:

Զ.Ռ.Ք. Ինչպես արդեն ասվեց ծնվել եմ Գլենդեյլում` չնայած ծնողներս Իրանից էին: Իմ ծննուդից հետո ողջ ընտանիքով ժամանակավոր նորից մեկնեցինք Իրան և վերդարաձանք ԱՄՆ միայն, երբ արդեն հինգ տարեկան էի: Ես մեծացել եմ Գլենդեյլում, որտեղ իմ մանկության խաղընկերները բոլորն էլ հայ էին: Ես էլ եմ  զտարյուն հայ, կինս էլ: Մենք հպարտանում ենք մեր ծագմամբ ու հուսով եմ` կկարողանանք փոխանցել մեր մշակույթն ու ավանդույթները մեր երեխաներին:

Autoplus – Հասցրել եք լինել Հայաստանում?

Զ.Ռ.Ք. Ցավոք սրտի` ոչ: Մրցաշարերի մասնակցությունը ազատ ժամանակ չի թողնում: Սակայն ես համոզված եմ, որ վաղ կամ ուշ` անպայման կայցելեմ Հայրենիք:

Autoplus – Երբ նկատեցիք արագության, մասնավորապես մոտոսպորտի նկատմամբ Ձեր մեջ առկա կիրքը? Հիշում եք Ձեր առաջին մոտոցիկլը?

Զ.Ռ.Ք. Ես 17 տարեկան էի, երբ ավագ զարմիկիս հետ, ով արդեն կապ ուներ մոտոցիկլների հետ, որպես հանդիսատես առաջին անգամ այցելեցի մոտոմրցույթի: Արագության զագցողությունն ու մրցարշավորդների խիզախությունը ցնցեցին ինձ: Այդ պահից մի նպատակ էի տեսնում կյանքում` հայտնվել այս զարմանահրաշ մարդկանց շրջապատում, դառնալ նրանցից մեկը: Ես ձեռք բերեցի իմ առաջին մոտոցիկլը և վարում էի հարազար փոխոցներում ու կանյոններում: Առաջին մրցումը, որին մասնակցեցի, տեղի ունեցավ Ուիլլոու-Սփրինգսում 1998թ.: Այսպես սկսվեց իմ ուղին:

Autoplus – Ինչպիսին էր այդ առաջին մրցումը? Հիշում եք արդյոք առաջին հաղթանակը, առաջին հիասթափությունը:

Զ.Ռ.Ք. Իհարկե: Առաջին մրցումից առաջ շատ հուզված էի` արդյունքում գրավեցի վեցերորդ տեղը: Իսկ առաջին հաղթանակը տոնեցի 2002 թ. օգոստոսին: Մինչ օրս չեմ մոռացել այդ զարմանալի զգացողությունը: Հիասթափությունների առումով պետք է ասեմ, որ մոտոմրցավազքը շատ բարդ ու ծանր մարզաձև է: Եթե անընդհատ ձգտում ես լինել լավագույնը, ապա անպայման կհանդիպես նաև հիասթափությունների: Խնդիրն այն է, որ չպետք է թողնես, որ հիասթափությունները կանգնեցնեն քեզ: Պետք է քաղես բոլոր անհրաժեշտ դասերն ու շարունակես առաջ ընդանալ:

Autoplus – Ինչ ասել է` պրոֆեսիոնալ մոտոմրցարշավորդ?

Զ.Ռ.Ք. Մոտոմրցավազքն իմ կյանքն է: Ես ունեի մանկական երազանք, սակայն ամեն կողմից լսում էի` թե խելքս թռցրել եմ: Ես չգիտեի ոչ մի բան ոչ մոտոցիկլների, ոչ էլ մրցավազքերի մասին: Ես չունեի լուրջ օժանդակություն, սակայնես աշխատում էի ու աշխատում: Մինչ օրս էլ ես աշխատում եմ թե մրցավազքերի, թե մարզումների ժամանակ, ամեն օր և ամեն ժամ:

Autoplus – Ինչ նպատակներ ունեք մոտակա 2-3 տարիների համար?

Զ.Ռ.Ք. Շատ կուզենայի մասնակցել միջազգային մրցաշարերի Հայաստանի դրոշի ներքո: Օրինակ, Worlds Superbike Series մրցաշարի փուլերից մեկը տեղի է ունենում Մոսկվայում` հրաշալի կլիներ դուրս գալ այդտեղ մեկնարկի: Դա կդառնար իմ երaզանքի իրականացումը` մրցել աշխարհի լավագույն սպորտսմենների հետ: Հարցը հիմնականում ֆինանսական կողմն է: Դժվար է դուրս գալ միջազգային ամենաբարձր մակարդակ առանց լուրջ հվանավորչական օժանդակության:

Autoplus – Ինչ կասեք Հայաստանում մրցումների կամ ցուցադրական ելույթների կազմակերպման մասին? Պատրաստ եք Ձեր ժամանակն ու գիտելիքները ներդնել նմանատիպ նախագծերում?

Զ.Ռ.Ք. Հրաշալի կլիներ դպրոց բացել այստեղ և սովորեցնել հայ երիտասարդներին մոտոցիկլ վարել, մրցել ու հաղթել: Ամերիկայում ես հիմնել եմ հայ մարզիկներին օժանդակող մի նախագիծ, որը հուսով եմ կունենա իր դրական արդյունքները: Իրականում Հայաստանը հրաշալի վայր է` բաց երկնքի տակ մրցումներ կազմակերպելու համար:

Սա Զարեհ Ռենո Քարիմյանի հետ մեր կայացած զրույցի առաջին մասն էր: Երկրորդում մենք ավելի հանգամանորեն կծանոթանանք Քարիմյանի նախաձեռնած "Թիմ ԷՅՐ” (Team Armenian Internataional Racing) նախագծին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio