Auto Plus Magazine

  • Հայ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

SUZUKI SX4` ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ
15 Մարտ 2013

Շարունակում ենք ներկայացնել վերջերս ավարտված Ժնևի ավտոսրահի առավել հետաքրքիր ու հեռանկարային նորույթները: Այսօր հերթը Suzuki –ի նոր քրոսովերինն է, որն ունի արդեն ծանոթ SX4 անավնումը: Նոր քրոսովերը նախագծված է S-Cross կոնցեպտի վրա, որը ցուցադրվել է անցած տարի Փարիզում:   

ԱՊԱԳԱՆ ՆՇԱՆԱԿԵՏՈՒՄ

Suzuki-ի դիզայներները նոր պրոեկտի նախագծումն սկսեցին` որպես ներկայիս SX4 մոդելի տրամաբանական զարգացում: Սակայն, հետևլով պոտենցիալ գնորդների ակնկալիքներին, մանավանդ եվրոպական երկների բնակչությանը, նրանք որոշեցին ստեղծել ավելի մեծ մի մեքենա: Տեղափոխվելով ավելի բարձր` C սեգմենտ, նոր մոդելը ժառանգել է SX4 անվանումը, ինչը խորհրդանշում է, որ Suzuki –ն (ներկայացված է "S” տառով)հանդիսանում է քրոսովերների սեգմենտի և լիաքարշ համակարգի առաջնեկներից մեկը (մարմնավորվում է համապատասխանաբար "X” և "4” նշաններով):

Նոր  SX4 Crossover-ը նախագծելիս` կիրառվել են բազում նորագույն տեխնոլոգիաներ, որոնք վերջնական արտադրանքին հաղորդեցին հատուկ ոճ, գերազանց ֆունկցիոնալություն և խնայողություն: Այս մոդելը կոչված է դառնալ իրական ունիվերսալ, որը հաճույք է պարգևում վարելուց և ծառայում է առօրյա կյանքի հուսալի ուղեկից:  

SX4 Crossover մոդելն արտադրվելու է ընկերության Հունգարիայումկ գտնվող գործարանում, և ենթադրվում է, որ վաճառիք կհանվի արդեն 2013թ. աշնանը: Ժնևյան ցուցադրումը նշանավորեց   շուկայական մասնաբաժնի ավելացման Suzuki –ի մեծ պլանների իրականացման սկիզբը, որտեղ հունգարական ստորաբաժանմանը վիճակված է առաջատար դերերից մեկը:

 

ՈՃ ԵՎ ԱՌՕՐՅԱ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Այս ավտոմեքենայի համար, որը պետք է նոր շունչ հաղորդի Suzuki-ի մոդելային շարքին, նախագծվել են հատուկ տեխնոլոգիաներ և առաջարկվել առանձնահատուկ լուծումներ, ոորնց շնորհիվ մեքենան պետք է գրավի պոտենցիալ գնորդներին:  

C դասի քրոսովերի չափսերը թույլ են տվել SX4 Crossover-ը դարձնել առաջատար ուղևորների համար ազատ տարածության և բեռնախցիկի ծավալի (430 լ) առումով: Մեքնայում կիրառվել է լիաքարշ համակարգի բոլորովին նոր ALLGRIP տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ընտրել ընթացքի ռեժիմը` կախված ճանապարհային իրավիճակից: Առաջին անգամ պրատիկայում առաջարկվում է կրկնակի սահող արևային տանիք: Պետք է նշել, որ ավտոմեքենայի դիզայնի մեջ կիրառվել է "զգացմունք, որակ և աերոդինամիկա” կոնցեպցիան: Արտաքիննի մեջ զգացմունքայնությունն արտացոլվում է հետևի լուսամփոփների օրիգինալ համադրության, ուժ և լրջություն արտահայտող կլորավուն կապոտի մեջ: Թափքի իրականացման որակն ընդգծվում է բազմաթիվ քրոմապատ տարրերով, առջևի լուսարձակների LED ներդիրներով, իսկ աերոդինամիկ մոտեցումը դրսևորվում է տանիքի կորավուն գծերում, կողային հատվածների սահուն լուծումներում ու նույնիսկ արտաքին հայելիների ձևում: Ճապոնացիներն առաջարկում են թափքի տասը գունային լուծումներ, որոնց թվում նաև երկու բացառիկ գույն`Crystal Lyme Metallic և Amethyst Grey Pearl Metallic:

Նույն մոտեցումը կիրառվել է նաև Սուզուկի SX4 Crossover-ի ինտերյերում: Սարքավորումների լայն ու դինամիկ վահանակը պատրաստված է փափուկ հաճելի նյութից: Արծաթագույն ներդիրներն ընդգծում են սրահում գերիշխող սև գույնի էլեգանտությունը:  

Նոր մոդելի համար առաջարկվում են 1.6 լ ծավալով բենզինային ու դիզելային շարժիչներ, ինչպես նաև մեխանիկական և CVT փոխանցումատուփեր: Առավելագույն խնայողության համար կիրառվել է Engine Auto Start Stop (EASS) տեխնոլոգիան որը թույլ է տալիս նվազեցնել վառելիքի ծախսը, աղմուկի ու տատանումների մակարդակն ու վնասակար արտանետումների քանակը:

Նախագծողների խնդիրն էր` ստեղծել մի մեքենա, որը կհամապատասխանի Euro NCAP խիստ պահանջներին:  Այդ նպատակով մեքենան համալրվել է ակտիվ ու պասիվ անվտանգության նորագույն տեխնոլոգիաներով` նախատեսված թե ուղևորների, թե հետիոտների պաշտպանության համար:

 

ՈՐՈՇ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հարմարավետության համար առաջարկում ենք ծանոթանալ նաև նոր SX4 Crossover-ի և ներկայիս սերնդի SX4 մոդելի համեմատական որոշ տվյալների հետ:

 

                                                                                 SX4 Crossover                                       SX4

Երկարություն, մմ`                                                   4300                                                     4135

Բարձրություն, մմ                                                     1765                                                     1755

Անվային բազա, մմ                                                   1575                                                     1565

Բեռնախցիկ, լ                                                               430                                                       270

Անվադողեր`                                                          205/60R16                                         205/60R16

                                                                                  205/50R17   
                                                                                          



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio