ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
PEUGEOT 2008` ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՔՐՈՍՈՎԵՐ ՊԵԺՈՅԻՑ:
09 Մարտ 2013
Ֆրանսիական աառաջատար ավտոարտադրողներից մեկը Ժնևում ներկայացրեց 2008 կոմպակտ քաղաքային քրոսովերի սերիական տարբերակը, որն ստեղծվել է 208 մոդելի հիման վրա: Ժամանակակից ոճի, հստակ ու արդյունավետ շարժիչների, բազմաֆունկցիոնալ սրահի համադրությունը դարձնում է այս մեքենան հիանալի լրացում ապրանքանշանի մոդելային շարքի համար:
Ինչպես նշում են մոդելի ստեղծողները 2008-ը հանդիսանում է Peugeot ընկերության աճող շուկայում նոր դիրքավորման արտացոլումը և ազդնաշանում է կոմպակտ քրոսովերների գերմրցակցային սեգմենտ մուտք գործելու մասին: Պատահական չէ, որ սա ռաջաին մոդելն է, որընախագծվել և զարգացել է միաժամանակ Եվրոպայում, Չինաստանում և Լատիանաան Ամերիկայում, որոնք կոչված են դառնալ այս մեքենայի հիմնական շուկան: Եվրոպայի համար մեքենաների արտադրությունը կծավալվի ֆրանսիական Մյուլուզ քաղաքում:
Ինչպես հույս ունեն Peugeot-ում, նոր մոդելը նոր ստանդարտներ կներմուծի B սեգմենտի մեջ` միավորելով երկու այլ մոդելների վրա արդեն իսկ փորձարկված լուծումները: Որպես կոմպակտ քրոսովեր այն ժառանգել է 3008 մոդելի դիզայնի տարրերն ու արտաճանապարհային որոշ տեխնոլոգիաներ, իսկ ժամանակակից օպցիաներն ու շարժիչները բաժին են հասել նոր 208-ից:
Ըստ նախատեսվածի մեքենայի հիմնական գնորդները կլինեն երիտասարդ քաղաքային բնակիչներ, որոնք սիրում են քաղաքի տարերքը, սակայն առիթը բաց չեն թողնում նաև մեկենլ ճանապարհորդությունների:
"2008 մոդելի ստեղծումն
իսկական մեծ մարտահրավեր էր, սակայն մենք առաջնորդվել ենք այն մեքենայի հստակ գաղափարով,
որը կուզենայինք առաջարկել մեր գնորդներին: Արդեն ավղ շրջանում նախագծված արատքին ոճը
գրեթե անփոփոխ մնաց մինչև վերջ: Առաջին իսկ գծագրերը հոյակապ էին”- կիսվում է իր նտորումներով
Էրիկ Դեժուն` մոդելի զարգացման մենեջերը:
Երկարությամբ 4.16 մ և լայնությամբ 1.74 մ Peugeot 2008-ը միավորում է SUV մեքենաների հզորությունն ու ֆունկցիոնալությունը և սովորական սեդանների պրակտիկությունն ու հարմարավետությունը: Արդյունքում մեքենան իրեն հիանալի է զգում և դրսևորում թե քաղաքում, քե քաղաքից դուրս:
Նոր մոդելի արտաքինը շատ առումներով նման է 208-ին: Մեկ կտորից իրականացված ռադիատորի լողացող վանդակաճաղն ստեղծում է հզոր ու գերիշխող արտաքին: Առջևի տպավորիչ լուսարձակները` LED լամպերով, լրացնում են առաջնամասի ոճը: Կողքից ավտոմեքենան ունի էլեգանտ ուրվագիծ, որն ընդգծվում է տանիքի ոչ միայն գեղեցիկ այլև պրակտիկ ռեյլինգներով: Ի լարցումն վարորդի բարձր նստադիրքի 2008-ն ունի ևս մի քանի տպավորիչ առնաձնահատկություններ` ոճային թեթևաձույլ անվահեծեր, սև բամպեր և թափքի պանելներ, պողպատյա պանելներ առջևում և հետևում, քրոմապատ կողային մոլդինգներ և այլն:
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆ
Peugeot 2008-ի ինտերյերը վարորդին և ուղևորներին առաջարկում է ընդարձակ և ֆունկցիոնալ սրահ, ավոիացիոն ոճով իրականացված սարքավորումների վահանակ և մեխանիկական արգելակ: Օդակլանիչների, կայանման արգելակի ու փոխանցումատուփի լծակների, ղեկի ու սենսորային էկրանի շրջանակի քրոմապատ լրամշակումները լրացուցիչ շքեղություն են հաղորդում սրահին, ինչը բնորոշ է պրեմիում դասի մեքենաներին:
60:40 համամասնությամբ ծալվող հետևի նստատեղերը թույլ են տալիս բեռնախցիկի ծավալը հասցնել մինչև 1194 լ., որոնցից 22-ը բաժին են ընկնում ստորհատակյա պահոցին: Նստատեղերը ծալելու համար բավարար է սեղմել թիկնակի հետնամասում առկա կոճակը:.
ԲԵռնախցիկն էլ ավելի
մեծ է թվում զուտ մեքենայի կոմպակտ չափսերի համեմատ: Հատակոին, ողջ երկայնքով ամրացված
են հինգ ուղղորդիչներ: Վեց քրոմապատ կեռմաններն ու կողային ցանցերը թույլ են տալիս
հուսալիորեն ամրացնել ուղեբեռը:
ԸՆԹԱՑԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ
ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Grip Control նոր համակարգը, որը փորձարկվել էր նաև 3008 մոդելի վրա, առաջարկվում է նաև 2008-ի համար: Peugeot 3008-ի հաջողության շնորհիվ ֆրանսիացիները զգալի առաջընթաց ապրեցին քրոսովերների ստեղծման հարցում, ինչն առիթ դարձավ 2008-ի ստեղծման համար:
PSA Group-ի կողմից
պատենտավորված Grip Control համակարգի առավելություններից մեկն էլ ճանապարհի հետ կցորդման
որակի բարելավումն է` մանավանդ վատռ եղանակային ու ճանապարհային պայմաններում: Այն
ադապտացվում է ցանկացած ծածկույթի` ազդելով առջևի անիվների աշխատանքի վրա: Վարորդը
կարող է ընտրել համապատասխան ընթացային ռեժիմը կենտրոնական բարձակի վրա տեղադրված կոճակի
ընդամենը մեկ սեղմումով: Առաջարկվող տարբերակների թվում են Standard, Snow,
Off-Road, Sand և ESP Off ռեժիմները:
Մանևրումն ու կայանումը
հեշտացնելու համար առաջարկվում է Park Assist համակարգը, որը չափում է ուլտրաձայնի
միջոցով տարածությունը և ավտոմատ կերպ կարգավորում մեքենայի կառավարումը: Վարորդին
մնում է միայն հետևել մեքենայի ուղղությանը, արգելակներին ու կցորդմանը` բոլոր բարդ
պրոցեսները վստահելով Park Assist համակարգին:
Ինչպես և կարելի էր
ակնկալել անվտանգության լւոծումները 2008 մոդելի համար իրականացված են ամենաբարձր մակարդակով:
Մեծ սենսորային էկրանի առկայությունը թույլ է տալիս վարորդին չշեղվել ճանապարհից: Արդեն իսկ ստանդարտ համալրմամբ առաջարկվում է կրուիզ-կոնտրոլը`
արագության սահմանափակիչով, ինչպես նաև անվտնագության վեց բարձիկիներ` երկու առջևի,
երկու կողային և երկու վարագուրաձև: Բոլոր Peugeot 2008 մեքենաները որպես ստանդարտ համալրված են ASR,
CDS, EBA և EBFD համակարգերով, իսկ հետևի նստատեղերին առկա են մանկական բազմոցների Isofix ամրաններ:
ՇԱՐԺԻՉՆԵՐ
Опыт и инновации PSA Group ընկերության փորձն ու նորարարական մոտեցումները թույլ են տվել նոր 2008 մոդելի համար սահմանել նոր չափորոշիչներ`խնայողության, բահնապահպանության ու արդյունավետության առումով: Peugeot 2008-ն առաջարկվում է դիզելային և բենզինային շարժիչների լայն ընտրությամբ:
Peugeot 2008-ի բենզինային շարժիչները.
1.2 լ.
e-VTi 82 ձ/ու Stop&Start 99 գ/կմ
1.2 լ. e-VTi 82 ձ/ու 114 գ/կմ
1.2 լ. e-THP 110 ձ/ու Stop&Start 104 գ/կմ
1.6 լ. VT i 120 ձ/ու 135 գ/կմ
1.2 լ. e-THP 130 ձ/ու Stop&Start 109 գ/կմ
Peugeot 2008-ի դիզելային շարժիչները.
1.4 լ. HDi FAP 68 ձ/ու 104 գ/կմ
1.6 լ. e-HDi FAP 92 ձ/ու 98 գ/կմ
1.6լ. e-HDi FAP 92 ձ/ու 103 գ/կմ
1.6 լ. e-HDi FAP 115 ձ/ու 106 գ/կմ
Մի քանի ամիս անց շարժիչների շարքը կահամալրվի ևս երկու բենզինային տուրբո տարբերակներով` 1.2 լ. e-THP 110 գ/կմ и 1.2 լ. e-THP 130 գ/կմ:
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ
Աքսեսուարների լայն ընտրությունը` ոգեշնչված կոնցեպտի թեմաներով, Peugeot 2008-ի տերերին թույլ կտան անհատականացնել մեքենայի թե ինտերյերը, թե էքստերյերը: Թափքի վերդիրները, տանիքի ռեյլինգներն, առջևի վանդակաճաղը, դեկորատիվ պանելները, կնետրոնական բարձակը, սարքավորումների վահանակը` այս ամենը ենթակա է մոդերնիզացման:
Քրոսովերի բնութագրերը կարելի է լավագույն ընդգծել 15, 16 և 17 դյույմ անկյունագծով անվահեծերը:
Հայկական շուկայում այս քրոսովերի հայտնվելու վերաբերյալ կարելի է տեղեկանալ Հայաստանում Peugeot-ի պաշտոնական ներկայացուցիչ` "Կարկոմավտո” ընկերությունից: