Auto Plus Magazine

  • Հայ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Autoplus.am էլեկտրոնային ամսագիրը ստեղծվել է մի խումբ էնտուզիաստների կողմից, ովքեր ցանկանում են առավել հետաքրքիր ու անվտանգ դարձնել հայաստանյան ավտոմոբիլային աշխարհը: Մենք եկել ենք բարձրացնելու և հետևելու բոլորիս հուզող բազում խնդիրների լուծմանը`ճանապարհների որակից մինչև անվտանգություն:   


Մեր ամսագրի էլեկտրոնային էջերում դուք կգտնեք համաշխարհային և տեղական ավտոաշխարհին վերաբերող նորություններ, բացառիկ լուսանկարներ, հարցազրույցներ: Ձեր ուշադրությանը կներկայացնենք Հայաստանի ավտոշուկայում հայտնվող բոլոր նոր, ինչպես նաև արդեն շատերի կողմից սիրված ու ճանաչում վայելող հին մոդելների նկարագրություններն ու փորաձարկումների վերաբերյալ նյութեր: 


"ԱՆՀԱՏ” խորագիրը կծանոթացնի ավտոմեքենաների աշխարհում հանրահայտ մարդկանց, գործիչների, պարզապես հետաքրքիր անձանց հետ, ովքեր մեր կյանքին լրացուցիչ գույներ են հաղորդում և հանդիսանում են իսկական անհատականություններ:


Առանձին ուշադրության է արժանի "ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ” բաժինը, որտեղ մենք կբարձրաձայնենք երթևեկության անվտանգությանը, մեքենաների ապահովագրությանը առնչվող հարցեր: Կմեկնաբանենք և կփորձենք մեզանում ներդնել համաշխարհային փորձը: Մեր պատրաստած հատուկ ծրագիրն ուղղված է զվարճալի կերպով երեխաներին երթևեկության կանոններին ծանոթացնելուն, նրանց սպառնող վտանգների հնարավորությունները նվազեցնելուն:

 

"ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ” բաժնի հեղինակները հանդես կգան մեքենաների տեխսպասարկմանը վերաբերող հարցերի քննարկմամբ, կօգնեն առօրյայում հաճախ հանդիպող խնդիրների լուծմանը:


"ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ” բաժնում մենք կպատասխանենք ձեր կողմից ուղարկված կոնկրետ հարցերին, հետևողականորեն կփորձենք լուծել ձեր բարձրաձայնած խնդիրները: Ցանկացած հարց, որն առնչվում է ավտոաշխարհին՝ լինի պարզապես պատմական մի տեղեկություն, թե հրատապ հարցադրում, փողոցում ձեզ ապօրինի կանգնեցրած տեսուչի պահվածք, կլինի մեր ուշադրության կենտրոնում:


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ AUTOPLUS.AM:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio