Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Hyundai-ը ներկայացրել է 45 EV էլեկտրական կոնցեպտը:
22 Սեպտեմբեր 2019

Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է էլեկտրական ավտոմեքենայի կոնցեպտ, որը ստացել է 45 EV անվանումը: Մեքենան սարքավորված է էլեկտրական շարժիչով և ինքնավար համակարգով: Մոդելի անվանումը ուղղակիորեն հիշեցնում է ուղիղ 45 տարի առաջ Թուրինում ներկայացված Hyundai Pony Coupe նախատիպի պատմությունը: Հենց այս ավտոմեքենան է համարվում ընկերության առաջին ինքնուրույն նախագծած փոխադրամիջոց:  



Բացի այդ պատմաան փաստից կոնցպետի անվանման մեջ ծածկակգրված է կոնկրետ այս մոդելի առանձնահատկություներից մեկը, այն է, որ թափքի շատ տարրեր թեքված են հենց 45 աստիճան անկյան տակ՝ ձևավորելով կտրատված ուրվագիծ: Ակնկալվում է, որ այս դիզայներական լուծումը ընկած կլինի Hyundai-ի ապագա բոլոր էլեկտրամոբիլների հիմքում: 



Կողային հայելիների փոխարեն ավտոմեքենան սարքավորված է տեսախցիկներով՝ հատուկ շրջդարձային մեխանիզմներով, որոնք թույլ են տալիս վարորդին մաքրել տեսախցիկը՝ առանց սրահից դուրս գալու: Բացի այդ  Hyundai 45 EV-ն ստացել է մոնիթորինգի համակարգ, որի շնորհիվ հնարովոր է դարձել կիրառել ինքնավար տեխնոլոգիաներ: 



Սրահի լուծումները ոգենշված են Style Set Free գաղափարախոսությամբ, որի համաձայն ինքնավար համակարգերով ավոմեքենաները դադարում են ծառայել որպես պարզապես փոխադրամիջոց և դառնում են բնակելի տարածք: Այդ պատճառով սրահում առատորեն օգտագործված են փայտը, կաշին ու գործվածքը, իսկ հատակը ծածկված է բարձրաճաշակ գորգով: Հետևի նստատեղերը հիշեցնում են շեզլոնգներ, իսկ առջևինները կարելի է շրջել 180 աստիճանով, որպեզի ուղևորները կարողանան նստել միմյանց դեմ դիմաց: 



Էլեկտրաշարժիչի տեղադրման շնորհիվ հնարավոր է դարձել վերանայել ավտոմեքենայի կառուցվածքը և մեծացնել ուղևորների համար նախատեսված տարածությունը: Հետևի շարքի համար նախատեսված առանձին դիսփլեյի փոխարեն որոշվել է օգտագործել հատուկ պրոյեկցիոն ճառագայթ, որի օգնությամբ հետևի ողևորները կարող են փոխհաղրոդակցվել հիմնական մուլտիմեդիա համակարգի հետ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio