Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը ներկայացրել է F-Type ռոդսթերի ռալլիական տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍՆԱՅՈՒԹ)
12 Նոյեմբեր 2018

Շարունակելով նշել իր 70-ամյակը՝ բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է ռալլի մրցաշավների համար նախատեսված երկու F-Type ավտոմեքենա: Դրանք թողարկվել են XK 120 մոդելի պատվին, որը քսաներորդ դարի 50-ականներին հաջողությամբ մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հոլանդիայի ռալլիներին, ինչպես նաև  Alpine Rally մրցարշավին: Երկու տարբերակներն էլ համապատասխանում են FIA պահանջներին, սակայն դեռևս թույլատրություն չունեն մասնակցելու իրական մրցումներին:  



Մրցարշավային F-Type-երի ստեղծման համար Jaguar-ը համագործակցել է մասնագիտացված ընկերությունների հետ: Ռոդսթերները ստացել են հատակի ուժեղացված պաշտպանություն, 40 միլիմետրով ավելի բարձր կախոց, 16-դյույմանոց անվահեծեր, խճային անվադողեր և Exe-TC հատուկ կարգրավորվող մեղմիչ կանգնակներ, որոնք հիմնականում կիրառվում են WRC առաջնությանը մասնակցող ավտոմեքենաներում: 



Մրցարշավային Jaguar F-Type մոդելները զրկվել են նաև կապոտի բացման մեխանիզմից, սարքավորվել են անվտանգության կարկասով, F-Type GT4 մոդելից փոխառած կարբոնային դռներով, ուժեղացված արգելակային մեխանիզմներով, մրցարշավային նստատեղերով, կայանման հիդրավլիկ արգելակով, ավելի մեծ շրջադարձային բռունցքներով և մեծ շփման դիֆերենցիալով: 



Chequered Flag Limited Edition հոբելյանական ոճով նախագծված ավտոմեքենաների կապոտների տակ տեղադրված է Ingenium ընտանիքի երկլիտրանոց քառագլան տուբրոշարժիչը, որն ապահովում է 300 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Երկու մոդելի համար էլ առաջարկվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ և հետևի քարշակման համակարգ:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio