Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը ներկայացրել է F-Type մոդելի հատուկ տարբերակները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29 Հոկտեմբեր 2018

Նշելով իր 70-ամյակը՝ բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է F-Type մոդելի կուպե և ռոդսթեր հատուկ տարբերակը՝ Chequered Flag Limited Edition անվանմամբ: Մեքենաները ստեղծվել են R-Dynamic սերիական համալրման հիման վրա՝ ստանալով էքստերիերի և ինտերիերի հատուկ լրամշակում, ինչպես նաև երկգույնանի 20-դյույմանոց անիվներ: 



Jaguar F-Type Chequered Flag Limited Edition-ը առանձնանում է սև կոնտրաստային տանիքով (կուպե տարբերակ), Windsor Leather արտադրության կաշվով լրամշակված ինտերիերով, սպորտային նստատեղերով՝ գլխակալներին վանդակավոր դրոշների պատկերներով, մուգ փայլատ ալյումինե լրամշակմամբ կենտրոնական բարձակով, ինչպես նաև ղեկի՝ կարմիր «զրոյական» նշակետով:



Բացի այդ հատուկ սերիայի մեքենաները ստացել են Exterior Black Design Pack փաթեթ, 20-դյույմանոց երկգույնանի սկավառակներ, կարմիր ամրագոտիներ և արգելակային կարմիր ենթակիրներ: 



Կուպեն և ռոդսթերը սարքավորվում են Apple CarPlay և Android Auto ծրագրերի հետ համատեղելի Touch Pro մուլտիմեդիա համակարգով՝ 10-դյույմանոց էկրանով, ինչպես նաև Meridian աուդիոհամակարգով:



Chequered Flag Limited Edition տարբերակի Jaguar F-Type կուպեն և ռոդսթերը հասանելի են երկլիտրանոց Ingenium քառագլան տուրբոշարժիչներով, որոնք զարգացնում են 300 ձ.ուժ հզորություն, ինչպես նաև 340 կամ 380 ձիաուժ հզորությամբ 3.0-լիտրանոց V6 ագրեգատով: Բոլոր շարժիչները համակցվում են ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփով, իսկ քարշակումը կարող է լինել թե հետևի, թե բոլոր չորս անիվների վրա: 


Հիշեցնենք, որ Jaguar-ի մոդելային շարքի այս և այլ ավտոմեքենաների մասին կարող եք տեղեկանալ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ըներության ավտոսրահից կամ հայալեզու պաշտոնական կայքից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio