Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Range Rover մոդելը 50 տարեկան է: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23 Մարտ 2020

Բրիտանական Land Rover ընկերությունը նշել է իր առավել հայտնի մոդելներից մեկի՝ Range Rover ամենագնացի 50-ամյա հոբելյանը: Այդ նպատակով՝ շվեդական Արյեպլուգ քաղաքում գտնվող փորձադաշտում, որտեղ փորձարկվում են ընկերության բոլոր մեքենաները, ստեղծվել է 260 մետր լայնությմաբ ձնե պատկեր: 


Սառած լճի վրա ձնե պատկերի ստեղծման համար բրիտանացի նկարիչ Սայմոն Բեքը, որը հայտնի է ձյան հետ իր աշխատանքներով, վերստեղծել է ընկերության հոբելյանական լոգոտիպը, որի մակերեսը կազմել է 53 092 քառակուսի մետր: Դրա համար պահնաջվեց ավելի քան 45000 քայլ, որը նա կատարեց չորս Range Rover SV ամենագնացների ուղեկցությամբ:



Հոբելյանի շրջանակներում Range Rover-ի էքստրեմալ հնարավորությունները գնահատեց նաև ծանր քաշային կարգում բոքսի աշխարհի չեմպիոն և Բրիտանական կայսրության շքանշանակիր՝ Էնթոնի Ջոշուան:  Նա ձեռք բերեց ձմեռային վարման հմտություններ՝ հաղթահարելով 260 մետր երկարությամբ սառցե օղակն ու տարբեր մրցուղիներ չորս շքեղ ամենագանցների ղեկին՝  Range Rover SVAutobiography, Range Rover SVAutobiography Dynamic, Range Rover Sport SVR և Range Rover Velar SVA Dynamic:



Տոնակատարությունների հիմնական մասը նախատեսված է հունիսին: 1970 թվականին ներկայացվեց առաջին երկդռնանի  Range Rover-ը:  Այդ պահից ի վեր մոդելի ընտանիքը համալրվել է Range Rover Sport, Range Rover Evoque և Range Rover Velar մոդելներով, որոնք ձևավորել են աշխարհի առավել տեխնոլոգիական ամենագնացների շարքերից մեկը: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio