Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեժ օff-road մրցում Թեժլեռի ստորոտում:
21 Փետրվար 2019

Փետրվարի 17-ին Վանաձորի վարորդների ակումբի նախաձեռնությամբ Թեժլեռի ստորոտում տեղի ունեցավ off-road վարման մրցում, որին մասնակցեցին ակումբի անդամները իրենց ավտոմեքենաներով: Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ամենագնացներ, այլև փոքր մարդատար ավտոմեքենաներ, որոնց հազվադեպ է կարելի հանդիպել արտաճանապարհային պայմաններում:


Ինչպես նշեց Վանաձորի վարորդների ակումբի համակարգող Անդրանիկ Հովհաննիսյանը, մրցումը բաց էր բոլոր ցանկացողների համար և մասնակիցների թիվը նախապես չէր սահմանվել: Այդ իսկ պատճառով էլ մեքենաները չէին բաժանվել դասերի և մրցում էին ընդհանուր կարգով: Արդյունքում զուտ մրցմանը մասնակցեց մոտ 20 վարորդ, ևս այդքանը պարզապես փորձեցին իրենց ուժերը՝ չհավակնելով մրցանակների:



Վարորդները պետք է հաղթահարեին նախապես ընտրված բարձունքը: Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ կատարելու մեկ փորձնական և երկու «մարտական» վարում: Երբ բոլոր վարորդները կատարեցին իրենց փորձերը, ամփոփվեցին նախնական արդյունքները: Ամփոփումից հետո լավագույն ցուցանիշը գրանցաց առաջին չորս մասնակիցները դուրս եկան մրցուղի՝ պարզելու վերջնական հաղթողին:




Անդրադառնալով ցուցանիշներին՝ նշենք, որ սենսացիոն կարելի է համարել Subaru Legacy սեդանի գրանցած արդյունքը: Դրա ղեկին էր Սուրեն Հակոբյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Արտակ Սարգսյանը՝ Mitsubishi Montero ամենագնացով, իսկ հաղթանակը բաժին հասավ Տիգրան Թորոսյանին, ով հանդես եկավ Lexus GX470 արտաճանապարհայինով: Հանձնելով մրցանակները՝ Անդրանիկ Հովհաննիսյանը նշեց, որ մրցումը կդառնա ավանդական և հաղթողներին ու մասնակցիներին մաղթեց անվտանգ երթևեկություն:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio