ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լաս-Վեգասում Mercedes-Benz-ը ցուցադրեց նոր CLA մոդելը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
10 Հունվար 2019
Երկրորդ սերնդի Mercedes-Benz CLA մոդելի նորամուտը կայացավ Լաս-Վեգասում անցկացվող Consumer Electronics Show ավանդական ցուցահանդեսի ընթացքում: Ավտոմեքենայի համաշխարհային նորամուտի վայրը պատահական չէ, քանի որ CLA-ը սարքավորված է նորագույն տեխոլոհգիաների կիրառմամաբ ստեղծված MBUX եզակի տեղեկատվական ժամանցային համակարգով, որը կառավարվում է ձայնային կառավարման «Hey Mercedes» կատարելագործված ֆունկցիայի օգնությամբ:
Նոր Mercedes-Benz CLA-ի երկարությունը աճել է 48 մմ-ով (մինչև 4688 մմ), իսկ լայնությունը՝ 53 մմ-ով (մինչև 1830 մմ): Երեսուն միլիմետրով աճել է նաև ավտոմեքենայի անվային բազան, ինչի շնորհիվ դրա սրահը դարձել է ավելի ընդարձակ: Մեծացել են նաև մոդելի առջևի ու հետևի անվամեջերը՝ 63 մմ-ով առջևում և 53 մմ հետնամասում: Այս ամենի շնորհիվ CLA-ը դարձել է ոչ միայն ավելի կայուն, այլև ստացել է դինամիկ սպորատյին կեցվածք:
Նոր կոմպակտ "չորսդռնանի կուպեն" ներկայացվել է CLA 250 տարբերակով, ինչը նշանակում է, որ դրա կապոտի տակ տեղադրված է 2-լիտրանոց քառագլան բենզինային տուրբոշարժիչ, որն ապահովում է 225 ձ.ուժ հզորություն և 350 Նմ ոլորող մոմենտ: Շարժիչը համակցվում է 7-աստիճան երկկցորդանի ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Ինչպես նշում են Mercedes-Benz-ում, նոր մոդելի շարժիչների ցանկը կազմված կլինի նույն ագրեգատներից, ինչը և А-դասի ավտոմեքենաներինը: Լրացուցիչ պատվերով կարելի է ստանալ նաև մեխանիկական փոխանցումատուփ, իսկ որպես օպցիա հասանելի կլինի նաև 4Matic լիաքարշ համակարգը:
Լաս-Վեգասում ցուցադրված Mercedes-Benz CLA 250-ը սարքավորված է հետևի բազմալծակ հատուկ կախոցով, որը զգալիորեն նվազեցնում է աղմուկի և տատանումների մակարդակը: Բացի այդ կիրառված են լայնակի կայունության՝ ճոճքը նվազեցնող ավելի ամուր ստաբիլիզատոր և ադապտացվող մեղմիչներ: Գերմանացի ինժեներները հատուկ ուշադրություն են դարձրել նոր CLA-ի աերոդինամիկային: Ճնայած ավելի մեծ ճակատային կտրվածքին, աերոդինամիկ դիմադրության գործակիցը աճել է ընդամենը 0,001 կետով և կազմում է 0,23:
Նոր CLA-ի սրահը գործնականում չի տարբերվում А-դասի ավտոմեքենաների ինտերիերից, որի էրգոնոմիկան աչքի է ընկնում մանրակրկիտ հաշվարկով: Օրինակ, որպեսզի վարման ընթացքում վարորդի ուշադրությունը չշեղվի ճանապարհից, տեղեկատվական-ժամանացային համակարգի դիսփլեյները բարձրացվել են, իսկ կենտրոնական օդատար անցքերի դիրքը փոփոխվել է:
Զգալիորեն ընդլայնվել է նաև անվտանգության ակտիվ համակարգերի ցանկը: Այսպես, նոր Mercedes-Benz CLA-ում կիրառված են նախկինում միայն S-դասի ավտոմեքենաներում հանդիպող լուծումներ: Դրանց թվում են, օրինակ, կիսաինքնավար կառավարման համակարգը, վթարային արգելակմանն օժանդակող համակարգը, շարքից շարք վերադասավորվելուն օժանդակող ֆունկցիան և այլն:
Հայաստանում մոդելի հասանելիության մասին կարելի է ճշտել Mercedes-Benz մակնիշի պաշտոնական ներկայացուցչությունից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: