Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

KIA e-NIRO-ն ճանաչվել է տարվա ավտոմեքենա DRIVINGELECTRIC AWARD մրցույթում:
10 Դեկտեմբեր 2018

Մինչ ցուցասրահներում հայտնվելը լիովին նոր Kia e-Niro մոդելը արժանացել է DrivingElectric բրիտանական մրցանակաբաշխության երկու մրցանակի: Այն նախ ճանաչվել է Տարվա լավագույն էլեկտրական ավտոմեքենա, ինչպես նաև հաղթել է Տարվա լավագույն կոմպակտ էլեկտրական մեքենա անվանակարգում:  Հաղթողների անունները որոշել է DrivingElectric մրցանակաբաշխության ժյորին՝ հիմնվելով մի քանի գործոնի վրա, այդ թվում գին-որակ համամասնության, արտադրողականության և պրակտիկության ցուցանիշների վրա: Վեց տարբեր անվանակարգերի հաղթողներից մեկը այնուհետ նաև արժանացավ Տարվա ավտոմեքենա կոչմանը: 



e-Niro-ն բացառիկ դիրք է զբաղեցնում գլոբալ շուկայում՝ որպես ամբողջովին էլեկտրական քրոսովեր՝ առանձնանալով հիբրիդային և լիցքավորվող հիբրիդային տարբերակներից, որոնք 2016 թ-ից սկսած վաճառվել են ավելի քան 200 000 օրինակով: Kia-ն արդեն իսկ միայն Հարավային Կորեայում ստացել է e-Niro-ի 5000 հատ պատվեր: Ավտոմեքենայի 64 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային պոլիմերային մարտկոցը ապահովում է մինչև 301 կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: 

 

DrivingElectric.com հանդեսի խմբագիր Վիքի Պերոթը նշում է. "Kia e-Niro-ն իսկապես հիանալի էլեկտրամոբիլ է, երբ խոսքը գնում է ընթացքի պաշարի մասին, սակայն այն նաև բացառիկ ընտանեկան ավտոմեքենա է, որն ապահովում է բարձրակարգ հարմարավետություն և պրակտիկություն: Հաշվի առնելով այս հանգամանքներն ու նաև մեքենայի հայտարարված արժեքը՝ այն իրոք պետք է համարվի առավել գրավիչ էլեկտրամոբիլներից մեկը:"



Մեկնաբանելով e-Niro-ի հաջողությունը՝ Kia Motors (UK) Ltd ընկերության նախագահ Փոլ Ֆիլփոթը ասաց. "Մենք իսկապես ուրախ ենք, որ e-Niro-ն նվաճել է երկու մրցանակ, իսկ առավել ևս հպարտ ենք Տարվա լավագույն էլեկտրական ավտոմեքենա ճանաչվելու հանգամանքով: e-Niro-ն ապացուցում է Kia-ի շարունակական ձգտումը՝ զրոյական արտանետումներով բարձակարգ և իրենց դասում առաջատար լինելուն կոչված ամենագնացներ արտադրելու հարցում:”



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio