ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Kymco SuperNEX՝ էլեկտրական բայք՝ փոխանցումատուփով:
11 Նոյեմբեր 2018
Թայվանական Kymco ընկերությունը, որը մասնագիտացված է սկութերների, մոտոցիկլների և քվադրոցիկլների արտադրության մեջ, Միլանում անցկացվող EICMA մոտոցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց SuperNEX էլեկտրական բայքը:
Նորույթի գլխավոր առանձնահատկությունը վեցաստիճան փոխանցումատուփն է: Հայտնի է, որ ներկայումս էլեկտրական փոխադրամիջոցների ճնշող մեծամասնությունը առաջարկվում է առանց փոխանցումատուփի, քանի որ էլեկտրական շարժիչները ապահովում են հավասարաչափ քարշուժ պտույտների ողջ տիրույթում:
Սակայն թայվանցի ինժեներները հաշվի են առել այն հանգամանքը, որ բարձր պտույտների դեպքում էլեկտրական շարժիչի հզորությունն ընկնում է, ինչի հետևանքով տուժում են արագացման ցուցանիշներըր: Փոխանցումների առակայությունը թույլ է տալիս կարգավորել էներգիայի հաղրորդումը շարժիչին՝ օպտիմալացնելով արագացման դինամիկան: Բացի այդ, շատ մոտոցիկլավարեր պարզապես սիրում են փոխանցումների փոխարկման գործընթացը, չնայած Kymco-ի դեպքում նրանց անհրաժեշտ չի լինի սեղմել կցորդման ոտնակը:
Ինչպես նշում են Kymco-ի ինժեներները, սպորտբայքը 100 կմ/ժ արագությունը կարող է զարգացնել 2,9 վայրկյանում, արագանալ մինչև 200 կմ/ժ 7,5 վայրկյանում, իսկ մինչև 250 կմ/ժ՝ ընդամենը 10,9 վայրկյանում: Այլ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
Դեռևս նախատիպի կարգավիճակ ունեցող SuperNEX-ը համալրված է տրեքշն-կոնտրոլով և ձայնի չորս ռեժիմ ապահովող ձայնային գեներատորով, առանց որի էլեկտրական մոտոցիկլի հնչողությունը կլիներ չափազանց «անհամ»: Բայքը սարքավորվում է նաև O.Z. Racing անվասկավառակներով, Metzeler անվադողերով, Brembo արգելակներով, ինչպես նաև շվեդական Ohlins ընկերության մեղմիչներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: