Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW X7` յոթտեղանի հսկան Գերմանիայից: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18 Հոկտեմբեր 2018

Բավարական կոնցերնը պաշտոնապես ներկայացրել է առաջատար X7 մոդելը, որը կոչված է ամբողջացնել BMW մակնիշի քրոսովերների շարքը: Այս հսկա ամենագնացը, որը ստացել է  G07 գործարանային ներքին ծածկագիրը, կմրցակցի Mercedes-Benz GLS և Range Rover մոդելների հետ: Սա BMW-ի առաջին մոդելն է զարգացող SAV սեգմենտում:



Նոր BMW X7-ի թափքը 229 մմ ավելի երկար է առանց այդ էլ խոշոր համարվող BMW X5-ից, իսկ անվային բազան ավելի մեծ է 130 միլիմետրով: Ավտոմեքենայի ընդհանուր երկարությունը կազմում է 5151 մմ, ինչն ավելին է, քան Mercedes-Benz GLS և Cadillac Escalade մոդելների ցուցանիշը և ընդամենը 49 մմ է զիջում երկար անվային բազայով Range Rover LWB-ին: 



Թե BMW X5, թե BMW X7 քրոսովերների հիմքում ընկած է CLAR հենահարթակը՝ առջևի երկլծակ կախոցով: Սակայն նախագծի ղեկավար Յորգ Վունդերը նշում է, որ BMW X7-ը կրտսեր մոդելի երկար տրաբերակը չէ: Այն իր հարմարավետության մակարդակով նման է յոթերորդ սերիայի ներկայացուցչական սեդանին:  



Մոդելի սրահը սարքավորված է երեք շարք նստատեղերով, որոնց թիվը կարող է լինել կամ վեցը, կամ յոթը: Բազային տարբերակում դրանք յոթն են, քանի որ երկրորդ շարքում տեղադրվում է բազմոց, սակայն որպես օպցիա կարելի է պատվիրել ավելի հարմարավետ 6-տեղանի դասավորվածությունը, որը ենթադրում է երկուական անհատական նստատեղի առկայություն յուրաքանչյուր շարքում: Ավելորդ է նշել, որ բոլոր նստատեղերը սարքավորվում են էլեկտրակառավարման ֆունկցիայով:



BMW X7-ի բազային տարբերակը ներառում է նաև քառագոտի կլիմատ-կոնտրոլը և համայնապատկերային տանիքը: Իսկ օպցիաների ցանկում կարելի է գտնել հինգագոտի կլիլմատ-կոնտրոլը, Sky Lounge անվանումը ստացած ավելի լայն համայնապատկերային տանիքը, կառավարման օրգանների ապակյա լրամշակումը, Bowers & Wilkins ստերեոհամակարգը և հետևի շարքերի ուղևորների համար նախատեսված Professional ժամանցային համակարգը:



Սկզբնական շրջանում BMW X7-ի գնորդների համար հասանելի կլինի չորս շարժիչ՝ երկուական բենզինային և դիզելային տարբերակներով: Բենզինային շարժիչների շարքը ներառում է 3 լիտր ծավալով վեցգլանանի շարային տարբերակը՝ 340 ձ.ուժ հզորությամբ և 450 Նմ ոլորող մոմենտով, և 4,4-լիտրանոց V8 տարբերակը՝ 462  ձ.ուժ հզորությաբ և 650 Նմ ոլորող մոմենտով, որոնք համապատասխանաբար կտեղադրվեն xDrive40i և xDrive50i մոդիֆիկացիաների վրա:



Վեցգլանանի 3,0-լիտրանոց B57 դիզելային շարժիչը հասանելի կլինի երկու  տարբերակով: Բազայինը կառաջարկվի xDrive30d մոդելի համար՝ 265 ձ.ուժ հզորությամբ և 620 Նմ ոլորող մոմենտով, իսկ քառատուրբին տարբերակը կտեղադրվի  BMW X7 M50d մոդելի վրա և կառանձնանա 400 ձ.ուժ հզորությամբ և 760 Նմ ոլորող մոմենտով:



Նոր մոդելի բոլոր շարժիչները համակցվում են 8-աստիճան Steptronic ավտոմատ փոխանցումատուփի և xDrive լիաքարշ համակարգի հետ, որտեղ մոմենտը առջևի անիվների վրա փոխանցվում է բազմասկավառակային կցորդիչի մջոցով: X7 M50d մոդիֆիկացիայի M-տարբերակի համար առաջարկվում է նաև M Sport դիֆերենցիալը՝ հետևի անիվների քարշակի էլեկտրոնային բլոկավորման հնարավորությմաբ:



Ի լրումն շասսիի նորարարական լուծումների X7-ի վարորդներին հասանելի է օժանդակող համակարգերի լայն ընտրանին՝ ներառյալ եզակի  BMW Personal CoPilot տեխնոլոգիաները, որոնք ապահովում են անվտանգ և հարմարավետ վարումը ցանկացած իրավիճակնրում: Դրանց թվում են Parking Assistant Plus ֆունկցիան, որն ապահովում է ավտոմատ մանևրումն ու զուգահեռ կայանումը, ինչպես նաև Reversing Assistant, Surround View և Remote 3D ֆունկցիաները: 



Օպցիոնալ Driving Assistant Professional համակարգի ֆունկցիաներն էլ ավելի տպավորիչ են: Դրանք ներառում են, օրինակ, ավտոմատ կլիմատ-կոնտրոլը՝ Stop and Go ռեժիմով, երթևեկության շարքի պահպանման համակարգը, խցանումներում տեղաշարժմանն օժանդակող համակարգը, հատվող ուղղությամբ տեղաշարժվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման համակարգը, վթարային արգելակման համակարգը, շարքից շարք վերադասավորմանն օժանդկող համակարգը և բազում այլ օգտակար ֆունկցիաներ, որոնք անհրաժեշտ են այս չափսի ավտոմեքենայի համար: 


Ինչպես տեղեկացանք BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունից, նոր X7-ը Հայաստանում հասանելի կլինի 2019 թ. գարնանը՝ ինչպես դա նախատեսված է համաշխարհային բոլոր առաջատար շուկաներում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio