Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Armenian Extreme Fest փառատոնի շրջանակներում կայացավ «Մուլտի Ֆորս 2018» էքստրեմալ վարման մրցումը:
01 Հոկտեմբեր 2018

Սույն թվականի սեպտեմբերի 21-23-ը Իջևանում անցկացվեց Armenian Extreme Fest փառատոնը, որն իր տեսակի մեջ եզակին է Հայաստանում և ողջ տարածաշրջանում։ Այն 3 օրով միավորեց էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին։ Armenian Extreme Fest-ի հիմնական բաղադրիչը արդեն ավանդական դարձած ամենամյա «Մուլտի Ֆորս 2018»-ն էր։ 



Մրցմանը մասնակցում էին շուրջ 50 ավտոմրցարշավորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից, ովքեր պայքարում էին լավագույնի տիտղոսի համար 4 դասերում և որոնց հաղթողները գլխավոր մրցանակային հովանավոր՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի կողմից պարգևատրվեցին 4 Լադա Նիվա մակնիշի ավտոմեքենաներով։ 



A դասում հաղթանակ գրանցեց Հայաստանը ներկայացնող Արմեն Ղազարյանը իր Վրանգլեր ավտոմեքենայով, B, C և D դասերում համապատասխանաբար հաղթեցին Ռուսաստանը ներկայացնող ավտոմրցարշավորդներ Զաուր Չադարովը, Ահմադ Բորլակովը և Անզոր Այբազովը։



Մուլտի Ֆորս 2018-ի մրցավարական կազմը միավորում էր ոլորտի փորձառու մասնագետների և տեղացի երիտասարդների՝  միաժամանակ զբաղվածություն ապահովելով վերջիններիս համար։ 



Ավտոմրցաշարին զուգահեռ հանդիսատեսի համար կազմակերպվեցին ավտոմրցուղով շրջայցեր Yell Extreme Park-ի հայտնի #YellTruck-ով,  Սքայբոլ ակումբի օդապարիկով թռիչքներ, ինչպես նաև հովանավորների կողմից անցկացվող խաղ-վիճակահանություններ, որոնց արդյունքում խաղարկվեցին բազմապիսի մրցանակներ։ Այս ամենը ուղեկցվեց բացօթյա երեկույթներով, երեկոյան խարույկով։  



Ցանկացողների համար գիշերակաց կազմակերպվեց ավտոմրցուղու հարևանությամբ գտնվող վրանային ճամբարում, որի պատասխանատվությունը ստանձնեց «Քեշուա Արմենիա» ընկերությունը։ Միջոցառման հիմնական կազմակերպիչը «Հայաստանի 4х4 օֆֆ-ռոուդ ակումբն» է՝  ի դեմս նախագահ Արտաշես Ստեփանյանի՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական աջակցությամբ: 



Միջոցառման Գլխավոր գործընկերն էր՝ «Դիլիջան» գարեջրի գործարանը, գլխավոր մրցանակային հովանավորը՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը, հովանավորները՝ «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, RMS Ռոբմետալստալ ՍՊԸ, «Վեգա» ընկերություն, ինֆորմացիոն հովանավորը՝ «Ավտոդրայվ» հաղորդաշարը։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio