Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երրորդ սերնդի BMW Z4՝ հայտնի են հիմնական մանրամասները:
21 Սեպտեմբեր 2018

Գերմանական BMW ընկերությունը բացահայտել է երրորդ սերնդի Z4 ռոդսթերի բազային տարբերակների ամբողջկան տեխնիկական բնութագրերը: Երեք տարբեր ուժային ագրեգատներով առաջարկվող մոդելի հանրային նորամուտը կկայանա հոկտեմբերին՝ Փարիզի ավտոսրահում:



Նոր BMW Z4-ը ավելի մեծ է, քան իր նախորդը: Այսպես, դրա երկարությունը կազմում է 4324 մմ  (85 մմ ավելին), լայնությունը՝ 1864 մմ (74 մմ), իսկ բարձրությունը 1304 մմ (13 մմ ավելին): Միևնույն ժամանակ անվային բազան փոքրացել է 26 մմ-ով և այժմ կազմում է 2470 մմ, ինչը նպաստում է ավելի հստակ կառավարելիությանը: Բացի այդ ռոդսթերը աչքի է ընկնում ծանրության ավելի ցածր կենտրոնով և քաշի՝ սռնիների միջև կատարյալ բաշխվածությամբ:  



BMW Z4-ի «կրտսեր» տարբերակները սարքավորելու են երկլիտանոց տուրբոշաչժիչով:    Այսպես, Z4 sDrive20i մոդելի արտադրողականությունը կկազմի  197 ձ.ուժ և 320 Նմ ոլորող մոմենտ: 0-ից 100 կմ/ժ արագությունը այս մեքենան կզարգացնի 6,6 վայրկյանում:  BMW Z4 sDrive30i-ը, որի շարժիչը զարգացնում է 258 ձ.ուժ և 400 Նմ ոլորող մոմենտ, նույնը կարող է անել 5,4 վայրկյանում: Իսկ ահա թոփային M40i-ը՝ 340 ձ.ուժ հզորությամբ և 500 Նմ ոլորող մոմենտով երեք լիտրանոց շարժիչով, զգալիորեն արագ է. մինչև 100 կմ/ժ արագության թափառքի համար դրան բավարար է 4,5 վայրկյանը:  



Վերը նշված բոլոր շարժիչները աշխատում են Steptronic Sport ավտոմատ փոխանցումատուփի հետ, որն առանձնանում է ավելի կարճ փոխանցոմներով, լոնչ-կոնտրոլի ֆունկցիայով և կառավարվում է ենթաղեկային թերթիկներով: Z4 M40i մոդելի փոխանցումատուփի էլեկտրոնային կառավարման համակարգը վերածրագրավորված է՝ ավելի արագ փոխարկումներ ապահովելու նպատակով: 



Բազային տարբերակում ռոդսթերը սարավորվում է լուսադիոդային լուսարձակներով, սպորտային նստատեղերով և գլխակալներով, շարժման ռեժիմների ընտրության եռաստիճան համակարգով, ադապտիվ ղեկային կառավարմամբ, բախումների կանխման համակարգով, հետիոտների հայտնաբերման ֆունկցիայով և շարժման շարքի պահպանման համակարգով: 



Իսկ որպես օպցիա գնորդներին հասանելի է M-Sport արգելակային համակարգը, ադապտիվ կախոցը, էլեկտրոնային բլոկավորմամբ դիֆերենցիալը, ինչպես նաև առջևի ադապտիվ օպտիկան, որը ստանդարտ լուծում է Z4 M40i մոդիֆիկացիայի համար: 



Մոդելի համար հասանելի են նաև ակտիվ քրուիզ-կոնտրոլը՝ շարժման լիակատար դադարի ֆունկցիայով, հետին տեսադաշտի տեսախցիկը, զուգահեռ և ուղղահայաց կայանատեղիից դուրս գալուն օժանդակող համակարգը, ինչպես նաև առաջին անգամ ռոդսթերի համար առաջարակվող պրոյեկցիոն դիսփլեյը:  



Նոր սերնդի BMW Z4 ռոդսթերի վաճառքները կմեկնարկեն միանգամից բոլոր հիմնական շուկաներում հաջորդ տարվա մարտին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio