Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Audi-ն պաշտոնապես ներկայացրեց Q8 քրոսովերը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06 Հունիս 2018

Շուրջ մեկ ամիս նախապատսրաստումից հետո Audi ընկերությունը նեկայացրեց իր մոդելային շարքի առաջատարի դիրքին հավակնող Q8 ամենագնացը: Ավտոմեքենայի նորամուտը կայացավ չինական Շենջեն քաղաքում՝ հատուկ միջոցառմա ժամանակ: Մինչ այդ Audi-ն թողարկեց 5 մասից բաղկացած մինիսերիալ, որը կոչված էր էլ ավելի սրել հանրության ուշադրությունը:



Նոր Q8-ի գաբարիտային երկարությունը 4,99 մետր է, լայնությունը՝ 2 մետր, իսկ բարձրությունը՝ 1,71 մետր, այն դեպքում, երբ անվային բազան հասնում է երեք մետրի: Այսպիսով, նորույթը մի փոքր ավելի կարճ է, քան միևնույն MLB մոդուլային հենահարթակի վրա կառուցած  Audi Q7-ը:  Ի տարբերություն վերջինի, Q8-ն առաջարկվում  է միմիայն հինգտեղանոց տարբերակով, իսկ դրա բեռնախցիկի ծավալը կազմում է 605 լ, ինչը կարելի է հասցնել մինչև 1755 լ՝ ծալելով հետևի շարքի նստատեղերը: Քրոսովերի ճանապարհային լուսածերպը կազմում է 254 մմ:



Audi Q8-ը սարքավորվում է լիաքարշ համակարով, Torsen կենտրոնական դիֆերենցիալով և ամբողջովին կառավարելի շասսիով: Լրացուցիչ վճարի դիմաց կարելի է պատվիրել նաև առաջադեմ պնևմատիկ կախոց, որը կախված ճանապարհային պայմաններից կարող է փոփոխել ավտոմեքենայի լուսածերպը 90 միլիմետրի սահմաններում:



Audio Q8 քրոսովերի բոլոր ուժային ագրեգատները կլինեն այսպես կոչված «չափավոր հիբրիդ»: Դրանք համալրվում են 48-վոլտանոց բորտային ցանցով և ստարտեր-գեներատորով: Q8-ի շարժիչների շարքը ներառում է երեքլիտրանոց բենզինային և դիզելային ագրեգատներ, որոնք համապատասխանաբար զարգացնում են 340 (55 TFSI տարբերևակ ) և 286 (50 TDI տարբերակ) ձ.ուժ հզորություն: Բենզինային տարբերակը համալրվելու է ութաստիճան ավոտամտ փոխանցումատուփով, իսկ դիզելայինը՝ յոթաստիճան ռոբոտով՝ երկու կցորդիչներով: 



Audi Q8-ի սրահում առանձնանում են կենտրոնական բարձակի 10,1-դյույմանոց դիսփլեյը, կլիմատ-կոնտրոլ համակարգի կարգավորումների համար նախատեսված  8,6-դյույմանոց էկրանն ու սարքավորումների 12,3-դյույմանոց թվային վահանակը: Մեքենան համալրվում է նաև LTE և Wi-Fi տեխնոլոգիաներով հագեցած մուլտիմեդիա համակարգով, պրեմիում դասի Bang & Olufsen աուդիոհամակարգով, ադապտիվ քրուիզ-կոնտրոլով, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգով, ինչպես նաև շարժական սարքավորումների անլար լիցքավորման ֆունկցիայով:  



Հիշեցնենք, որ մինչ այդ Audi-ն սկսել էր հինգսերիանոց ֆիլմաշարի տարածումը, որի չորս սերիաները առանձին նյութերով ներկայացրլ ենք մեր ընթերցողներին: Ստորև կարող եք դիտել նաև սերիալի վերջին սերիան, որտեղ շատ բաներ պարզ են դառնում և որը կրում է "Unleash your character” ("Բացահայտիր բնավորությունդ”) անվանումը:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio