Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն ինչ փոխվում է գլխիվայր: Հրապարկվել է Audi Q8 մոդելի մասին պատմող սերիալի չորրորդ մասը: (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04 Հունիս 2018

Audi  ընկերության արկածային սերիալը մոտենում է իր հանգուցալուծմանը: Հունիսի 1-ին ներկայացված չորրորդ մասը, որը ստացել է "Unleash the hero” ("Բացահայտել հերոսությունը”) ենթավերնագիրը, նոր հանելուկներ է առաջ քաշում, որոնք էլ ավելի են սրում դիտողների զգացողությունները: 

Audi Q8 World Premiere in the Audi Original Series #Q8unleashed: Episode 4

Նոր սերիայում գլխավոր հերոս Քվենտինը շարունակում է իր ճանապարհը թրեյլերի բեռնախցիկում հայտնաբերած Audi Q8 ավտոմեքենայով: Մինչ նա վայելում է ավտոմեքեայի շքեղությունն ու շրջակա միջավայրի դաժան գեղեցկությունը, այս ընթացքում անլար լիցքավորման մոդուլի օգնությամբ կրկին լիցքավորված հեռախոսին տեսազանգ է գալիս: Պարաններով կապված Սանդրան օգնություն է աղերսում՝ խնդրելով հնրավորինս շուտ հասնել տեղ: Քվենտինը բնականաբար նետվում է փրկության, բայց Սանդրայի տունը դատարկ էր, իսկ ասես անիմաստ պպտվող խաղալիք երկաթգծի վրա մի խորհրդավոր ծրար է սպասում: Ծրարի պարունակությանը ծանոթանալուց հետո Քվենտինը հայտնաբերում է, որ այնուամենայնիվ սենյակում միայնակ չէ:


Ընդամենը մեկ սերիա՝ և մենք կպարզենք այս խորհրդավոր իրարանցումի բոլոր պատճառները:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio