Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Google-ը հրապարակել է 2017 թ. առավել շատ փնտրված ավտոմեքենաների ցանկը
27 Դեկտեմբեր 2017

Աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը տնօրինող Google ընկերությունը հրաապարակել  է 2017 թ ԱՄՆ-ում առավել շատ որոնված ավտոմեքենաների ցանկը՝ բաղկացած տասը ապրանքանշաններից:  Կարելի է ենթադրել, որ այս ցանկը որոշակի ճշգրտությամբ արտացոլում է նաև սպառողական վարքագծի տենդենցները: 

Նախորդ տարվա համեմատ վարկանիշային աղյուսակը զգալիորեն փոփոխվել է: Այպսես, դրանից դւորս են մնացել շատ թանկ պրեմիալ և սպորատյին այնպիսի ապրանքանշաններ, ինչպիսին են, օրինակ, Bentley-ն, Maserati-ն, Lamborghini-ն (չնայած նոր URUS ամենագանցի նորամուտին) և Rolls-Royce-ը: Միևնույն ժամանակ ամենաշատը որոնված մակնիշների թվում հայտնվել են կորեական Kia-ն և Hyundai-ը, որոնք տեղ չէին գտել անցած տարվա համար կազմված առաջին տասնյակից: 2016-2017 թթ համեմատական աղյուսակը բերված է ստորև:

Ավտոմոբիլային մակնիշների առաջին տասնյակն՝ ըստ Google-ի հարցումների

Տեղ 2017 թ            2016 թ

1 Ford                    Honda
2 Lexus            Mercedes-Benz
3 Kia                    Tesla
4 Toyota            Lamborghini
5 Honda            Volvo
6 Buick            Ford
7 Acura           Jaguar
8 Tesla            Bentley
9 Hyundai            Maserati
10 Dodge            Rolls-Royce

Ինչպես տեսնում ենք 2016 թ Google-ում առավել մեծ հետաքրքրություն էր առաջացրել Honda-ն: Դրանից մեկ տարի վաղ՝ 2015 թ.-ին առաջատարի դիրքը զբաղեցրել էր Chevrolet-ն, իսկ 2014 թ.-ին կրկին Ford-ը: Հատկանշական է, որ երեք տարի առաջ կազմված վարկանիշային աղյուսակում տեղ էր զբաղեցրել միայն մեկ եվրոպական ավտոմեքենա՝ գերմանական BMW-ն: Դրանց թիվը հետզհետե աճել էր, 2016 թ հասնելով յոթի, իսկ այս տարի եվրոպական ավտոմեքենաներն ընդհանրապես տեղ չեն գտել աղյուսակում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio