Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Fisker ընկերության EMotion մոդելն պաշտոնապես կներկայացվի 2018թ. CES ցուցահանդեսում
19 Օգոստոս 2017

Հենրիկ Ֆիսկերի էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող նոր ընկերությունը՝ Fisker Inc.-ը, 2018թ. հունվարին կայանալիք CES (Consumer Electronics Show) միջոցառման շրջանակներում կներկայացնի լաքշրի դասի իր սպորտային EMotion սեդանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է հենց ընկերության հիմնադիրը: 

Արդեն հայտնի է, թե ինչ արտաքին է ունենալու նոր ավտոմեքենան, ինչպիսի համալրում, և նույնիսկ արժեքը՝ 129 000 ԱՄՆ դոլարից սկսած: Եվ չնայած այն հանգամանքին, որ  արտադրողն արդեն սկսել է նախնական պատվերների ընդունումը, առաջին սերիական մոդելները հաճախորդներին կհասնեն 2019 թ.-ից ոչ շուտ:

Նոր EMotion սեդանի հիմքում ընկած են կարբոնային և ալյումնինե լուծումները, իսկ լիցքավորման խոստացվելիք արագությունը (200 կմ վազքի լիցք ընդամենը 9 րոպեում) դեռևս պրակտիկորեն հաստատված չէ: 
Լաս Վեգասում ավանդաբար տեղի ունեցող ցուցահանդեսը հիմնական հարթակներից մեկն է, որտեղ հանրությունը հնարավորություն է ստանում տեսնել նոր էլեկտրական փոխադրամիջոցները:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio