Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցուցադրվել է եզակի Mercedes-AMG GT մոդելը։
19 Նոյեմբեր 2023

Արծաթագույն Mercedes-AMG GT sacai x AMG մոդելը նվիրվել է առասպելական «Կարմիր խոզ» անվանումը ստացած ավտոմեքենային, որը հեռավոր 1971 թվականին երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Սպա 24 ժամ» մրցարշավում։ Այս նվաճումը AMG-ի առաջին խողշոր հաջողությունն էր, իսկ «Կարմիր խոզը» դարձավ իսկական լեգենդ։ 2023 թվականին ավտոմեքենան ոգեշնչեց գերմանացի ինժեներներին և ճապոնական նորաձևության ապրանքանշանի դիզայներներին՝ ստեղծելու  էքսկլյուզիվ Mercedes-AMG GT sacai x AMG կուպեն։

 

 

Ճապոնական և գերմանական ապրանքանշանները միավորել են ջանքերը՝ ստեղծելով  sacai x AMG կապսուլային հավաքածուն հատուկ Ֆորմուլա 1-ի Լաս-Վեգասի Գրան-պրիի համար։ Հագուստն ու աքսեսուարները ազատ վաճառքի են հանվել  Մեղքերի քաղաքի AMG Speed City խանութում, իսկ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար այնտեղ ցուցադրված էր մրցարշավի համար նախապատրաստված Mercedes-AMG GT 63-ը։

 

 

585 ձիաուժ հզորությամբ 4-լիտրանոց V8 բենզինային տուրբոշարժիչը համակցվում է «թաց» բազմասկավառակային կցորդիչով 9-աստիճան AMG Speedshift MCT 9G ավտոմատ փոխանցումատուփի և AMG Performance 4Matic+ լիաքարշ համակարգի հետ, որը թույլ է տալիս խելացի կերպով բաշխել ոլորող մոմենտը առջևի և հետևի սռնիների միջև։ Տեխնիկապես ավտոմեքենան փոփոխության չի ենթարկվել, սակայն զգալիորեն փոխվել է արտաքնապես։

 

 

Ամբողջ ավտոմեքենան, ներառյալ անիվները, ձևավորվել է հայելային արծաթափայլ երանգով, որը լրացվել է ֆակտուրային տարրերով։ Ավելի մոտիկից դիտարկելիս՝ թափքի վրա կարելի է նկատել ծավալային «սթիքերներ», որոնք նմանեցված են օրիգինալ Mercedes-Benz 300 SEL 6.8 AMG-ի մեկնարկային համարներին և  հովանավորների անվանումներին։ Նշենք, որ Mercedes-AMG GT sacai x AMG վաճառքի չի հանվել, իսկ մեկ օրինակով ստեղծված ցուցադրական մոդելի հետագա ճակատագիրը դեռ պարզ չէ։  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio