ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Tesla Model S-ը վերածվել է շքեղ կաբրիոլետի:
19 Հունվար 2021
Իտալական Ares Design թյունինգային աթելիեն չի վախենում ցանկացած բարդության աշխատանքից: Օրինակ, այն կարող է Bentley Mulsanne-ը վերածել կուպեի, իսկ Lamborghini Huracan-ը՝ De Tomaso Pantera մոդելի ժամանակակից կրկնօրինակի: Պատահական չէ, որ իտալացիների վերջին նախագիծը ոչ պակաս տարօրինակ է՝ կաբրիոլետ թափքով…Tesla Model S:
Իտալական աթելիեն, որը պատկանում է Lotus ընկերության նախկին տնօրեն Դենի Բահարին, անհատական պատվերով նախագծել և իրականացրել է Tesla Model S ավտոմեքենայի կաբրիոլետ տարբերակը: Ընդ որում մեքենան ոչ միայն պարզապես զրկվել է տանիքից, այլև սարքավորվել է մեկ այլ՝ գործվածքային ծալվող տարբերակով: Այն հարմարեցնելու համար անհրաժեշտ է եղել ամբողջությամբ փոփոխել հետնամասի կառուցվածքը, ներառյալ բեռնախցիկը:
Ընդհանուր ձևափոխությունների ցանկը բավական մեծ է: Ստանդարտ Tesla-ն զրկվել է տանիքից, հետևի դռներից և կենտրոնական կանգնակներից: Անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ է եղել լրացուցիչ ուժեղացնել շասսին և լոնժերոնները առջևի և հետևի նստատեղերի հատվածում: Առանձին երկարացվել են առջևի դռները: Բացի այդ, Ares-ի մասնագետները կաբրիոլետ Model S-ի համար նախագծել են թափքի՝ ածխապլաստիկից պատրաստված տարրեր և հետևի նոր նստատեղեր, իսկ սրահը պաստառապատվել է ձյունաճերմակ կաշվով՝ սևի ու նարնջագույնի կոնտրաստային շեշտադրումներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: