Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է BMW X2 քրոսովերի նոր մոդիֆիկացիա:
18 Հունվար 2021

BMW-ի բրիտանական գրասենյակը ներկայացրել է X2 քրոսովերի նոր մոդիֆիկացիա, որը ստացել է M Mesh Edition անվանումը և առանձնանում է բացառիկ սարքավորումներով և գույների նոր համադրությամբ:  BMW X2 M Mesh Edition-ն արդեն իսկ կարելի է պատվիրել՝ սկսած 34 510 ֆունթ սթերլինգից, իսկ առաջին օրինակները գնորդներին կհասնեն 2021 թվականին:  



Նոր M Mesh Edition-ը շարունակում է M Sport X մոդելների ավանդույթը: Առավել նկատելի է ռադիատորի՝ սև սնդուսափայլ ճաղավանդակը, որն առանձնանում է մրցարշավային մեքենաներին բնորոշ եռաչափ լուծումներով: Բացի այդ BMW X2 M Mesh Edition-ը տարբերվում է թափարգելի բացառիկ լրամշակմամբ, դռների և շեմքերի լրամշակմամբ, ինչպես նաև ֆիրմային Frozen Black-Brown նոր երանգի անվակամարներով: Որպես ստանդարտ մոդիֆիկացիայի համար առաջարկվում են 19-դյույմանոց երկգույն Aerodynamic անվասկավառակներ, իսկ լրավճարի դիմաց դրանք կարող են փոխարինվել 20-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներով: 



Ստանդարտ համալրմամբ տարբերակը առաջարկում է  վարորդի կողմից արտաքին հայելուց հատակի լուսավորում՝ X2 տարբերանշանով, ինչպես նաև դռների բռնակների ու շեմքերի լուսավորում: Կաշեպատ M ղեկանիվը նույնպես ստանդարտ համալրման մաս է կազմում, ինչպես նաև բացառիկ տարբերանշանով բանալին: Մեխանիկական փոխանցումատուփով տարբերակները առաջարկում են նաև փոխարկիչի հատուկ ձևավորում: Սրահը դեկորացված է Hexagon Anthracite հղկված ալյումինից պատրաստված ներդիրներով, իսկ առաստաղը իրականացված է BMW Individual ներկապնակի Anthracite գույնով: 



Վերջերս այս մոդելի համար ներկայացված հիբրիդային ագրեգատը ապահովում է BMW X2 M Mesh Edition-ի բացառիկ արդյունավետ աշխատանքը: 95 ձ.ուժ հզորությամբ և 165 Նմ ոլորող մոմենտվ էլեկտրական շարժիչը տեղադրված է հետևի սռնիի վրա և համակցվում է 125 ձ.ուժ հզորությամբ ու 220 Նմ ոլորող մոմենտ ապահովող 1,5 լ ծավալով բենզինային շարժիչի հետ: Մեքենան սարքավորվում է վեցաստիճան Steptronic փոխանցումատուփով: 10 կՎտժ տարողունակությամբ բարձրավոլտ մարտկոցը բավարար է մինչև 56,3 կիլոմետր  ընթացքի պաշար ապահովելու համար (WLTP) ցիկլում: Միայն էլեկտրական ռեժիմում  BMW X2 xDrive25e-ն ունակ է զարգացնել մինչև 135 կմ/ժ արագություն, իսկ լիարժեք հիբրիդային  ռեժիմը թույլ է տալիս այդ ցուցանիշը հասցնել մինչև  195 կմ/ժ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio