Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dacia-ն ներկայացրել է նոր կոնցեպտուալ քրոսովեր: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15 Հունվար 2021

Renault կոնցերնին պատկանող ռումինական Dacia ընկերությունը ներկայացրել է Bigster անվանմամբ կոնցեպտուալ քրոսովերը, որը մոդելային շարքում տեղ կզբաղեցնի անմիջապես  Duster-ից հետո: Նոր մոդելը հանդիսանում է Ռենոյի զարգացման նոր ռազմավարության մաս և մարմնավորում է Renaulution (Ռենափոխություն) գաղափարը:


C-դասի նոր քրոսովերը հիմնված կլինի CMF-B հենահարթակի վրա, որը ներկայումս կիրառվում է Logan և Sandero մոդելների համար: Նախնական տվյալներով ապագա նորույթի երկարությունը կկազմի 4600 մմ, ինչը 280 միլիմետրով ավելին է, քան ներկայիս սերնդի Duster-ի ցուցանիշը: Դա թույլ է տվել  Dacia-ի ներկայացուցիչներին հայտարարել, որ Bigster-ը հասանելի կլինի նաև 7-տեղանի սրահով:



Ներկայացված կոնցեպտի նախնական տարբերակը առանձնանում է առջևի նեղ լուսադիոդային լուսարձակներով, հետևի օրիգինալ V-աձև լապտերներով, ինչպես նաև թափարգելների և անվակամարների յուրօրինակ պաշտպանիչ վերդիրներով: 



Ակնկալվում է, որ նոր քրոսովերի ագրեգատների ցանկը կներառի 1,0 և 1,3 լիտր ծավալով բենզինային տուրբոշարժիչներ, ինչպես նաև 1,5 լիտր ծավալով դիզելային շարժիչ: Խոստացվում է նաև, որ հասանելի կլինի նաև E-Tech հիբրիդային ուժային ագրեգատով սարքավոորված մոդիֆիկացիան:



Սերիական Bigster-ի նորամուտը կարելի է ոչ շուտ, քան 2025 թվականը, իսկ մինչ այդ Dacia-ն նախատեսել է ցուցադրել ևս երկու նոր մոդել, որոնք շուկա կհանվեն  2022 և 2024 թվականներին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio