ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն ներկյացրել է նոր էլեկտրական մոդել: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14 Հունվար 2021
Ֆրանսիական Renault ընկերությունը, իր «Ռենոփոխություն» (Renaulution) ռազմավարության շրջանակներում ներկայացրել է 5 Prototype անվանումով կոմպակտ էլեկտրական մոդելը: Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը ընկերությունը կթողարկի 14 կարևորագույն մոդելներ, որոնց թվում կլինեն յոթ էլեկտրամոբիլ և C/D դասի այլ յոթ մոդելներ: Դրաննով իսկ Renault-ն պատրաստվում է դառնալ «IT-լուծումների, ծառայությունների և մաքուր էներգիայի ապրանքանիշ»:
«Նոր ալիք» (Nouvelle Vague) անվանումը ստացած գաղափարախոսության նորամուտը նշվում է Renault 5 Prototype կոնցեպտի թողարկմամբ: Այն նվիրված է պաշտամունքային R5 մոդելին: Այս մանրակերտ ավտոմեքենան արտադրվել է 1972-ից մինչև 1996 թվականը և այդ ընթացքում իրացվել է ընդհանուր 5,5 միլիոն օրինակով:
Կոնցեպտը առանձնանում է ֆուտուրիստիկ արտաքինով և թափքի հարթ մակերևույթներով, որոնք առաջին հերթին են հիշեցնում պատմական R5-ի մասին: Պակաս տպավորիչ չեն նաև մկանուտ անվակամարները: Այլ առանձնահատկությունների թվում հիշատակման են արժանի լայն դիմապակին, առջևի ծանր թափարգելը և հակամառախուղային անսովոր լուսարձակները, որոնք միաժամանակ կատարում են ցերեկային ընթացքի կրակների դեր:
Գործվածքային սև տանիքը լրացվում է կարմիր գծով, որը անցնում է նաև հետին տեսադաշտի հայելիների վրա: Դրան համահունչ են անվահեծերի կարմիր անվակունդերը, որոնց վրա, ինչնպես նաև հակամառախուղային լուսարձակների կորպուսներին և առջևի դռներին, տեսանելի է 5 թվանշանը: Կապոտի վրա առկա է ևս մեկ հիշեցում R5-ի մասին, այն է՝ կարմիր կայծակի նշանով դեկորատիվ սև ճաղավանդակը, որը նմանեցված է ներքին այրման շարժիչով սարքավորված ավտոմեքենայի օդակլանիչների: Կոնցեպտի վրա այն քողարկում է լիցքավորման վարդակը:
Ավտոմեքենայի սրահը Renault-ն դեռևս չի ցուցադրել, սակայն նշել է, որ դրա լրամշակման համար կիրառված են այնպիսի նյութեր, որոնք բնորոշ են «էլեկտրոնիկայի, կահույքագործության և սպորտի բնագավառերին»: Որքանով կարելի է դատել ներկայացված լուսանկարներից, մեքենան կստանա սարքավորումների վահանակի «ճախրող» դիսփլեյ, իսկ նստատեղերի գլխակալները կունենան լուսավորության ֆունկցիա:
Ինչպես նշվում է Renault-ի երկարաժամկետ ռազամավարության փասատթղթում, ընկերությունը նախատեսում է ապագա մոդելները սարքավորել առաջադեմ էլեկտրոնիկայով և արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաներով: Մինչև 2022 թվականը կներկայացվի My Link անվանումով նոր մուլտիմեդիա համակարգը՝ ներկառուցված Google համակարգով: Ապագա էլեկտրամոբիլների հիմքում ընկած կլինեն CMFw-EV և CMF-B EV հենահարթակները: Դրանցից առաջինը արդեն իսկ կիրառված է Megane eVision կոնցեպտի վրա, որը սերիական մարմնացում կստանա 2021 թվականին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: