ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus-ը ներկայացրել է LC 500-ի հերթական հատուկ տարբերակը:
13 Հունվար 2021
Յուրաքանչյուր տարի Lexus ընկերությունը ներկայացնում է LC 500 կուպեի Inspiration հատուկ մոդիֆիկացիան: Այս անգամ այդ անվանումով ներկայացել է գրեթե ամբողջությամբ սև լուծումներով առանձնացող կուպեն՝ դիզայնի կարբոնային տարրերով և վերաիմաստավորված ինտերիերով: Ինչպես և իր նախորդները, նոր մոդելը կթողարկվի ընդամենը 100 օրինակով, սակայն դրա արժեքը դեռևս չի բացահայտվում:
Նոր LC 500 Inspiration-ը ներկված է Dark Obsidian երանգով: Մուգ կուպեի դիզայնը լրացնում են կարբոնային տանիքը և ուժեղացված ածխածնային մանրաթելից պատրաստված հետևի սփոյլերը: Ըստ ինժեներների, այս տարրը նախագծվել է Red Bull Air Race մրցաշարերին մասնակցող սպորտային ինքնաթիռների տեխնոլոգիաներով: Հակաթևի կլորացված կողային հատվածները նպաստում են ավտոմեքենաեյի աերոդինամիկայի բարելավմանը՝ օդային հոսքերի ավելի օպտիմալ կառավարման շնորհիվ: Նոր LC 500-ը սարքավորվում է 21-դյույմանոց սև կոփած անվասկավառկներով, որոնք լրացնում են կուպեի մռայլ արտաքինը:
Inspiration-ի սրահում գերիշխում է նույն սև գույնը: Մոդելը սարքավորված է մուգ ալկանտարայով ու դաչնագույն կաշվով պաստառապատված սպորտային նստատեղերով: Բացի այդ նոր LC 500-ի ինտերիերը առանձնանում է դեկորատիվ կարբոնային տարրերով, ինչպես նաև դռենրի և ամրագոտիների դարչնագույն շեշտադրումներով: Կուպեի սարքավորումների ցանկը ներառում է 915 վատտ հզորությամբ և 13 բարձրախոսով աուդիոհամակարգ և Smart Access խելացի քարտ-բանալի: LC 500 Inspiration Series-ի յուրաքանչյուր օրինակ ստացել է սերիայի համարով անվանատախտակ:
Նոր LC 500 Inspiration-ի կապոտի տակ տեղադրված է մոդելի համար ավանդական՝ 471 ձ.ուժ հզորությամբ (539 Նմ) 5.0-լիտրանոց V8 շարժիչով: Այն համակցվում է 10-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Զրոյից 100 կմ/ժ արագությունը կուպեն զարգացնում է 4,4 վայրկյանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: