Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Nio ET7 էլեկտրական սեդանը:
12 Հունվար 2021

Չինական Nio ընկերությունը՝ տեղական պրեմիում-կարգի էլեկտրական մեքենաների առաջատարը, ներկայացրել է ET7 անվանումով նոր սեդանը:  Ավտոմեքենան կոչված է գրավել պոտենցիալ գնորդներին իր տեխնիկական բնութագրերով, իսկ դիզայնի առումով ձգտում է հավատարիմ մնալ ժամանակակից տենդենցներին: 



Նոր Nio ET7-ի գլխավոր առանձնահատկությունը ընթցաքի մեծ պաշարն է: Նույնիսկ 70 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իիոնային մարտկոցով սարքավորված բազային մոդիֆիկացիան ունի 500 կմ վազքի պաշար, իսկ 150 կՎտժ տարողունակությամբ պնդամարմին մարտկոցը  խոստանում է ապահովել ավելի քան 1000 կմ վազք: Թե որքանով այս թվերը կհամապատասխանեն իրականությանը, դեռևս պարզ չէ: 



Ավտոմեքենան սարքավորվում է 480 կՎտ կամ 653 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական ուժային ագրեգատով, իսկ 850 Նմ ոլորող մոմենտը թույլ է տալիս 0-ից 100 կմ/ժ արագությունը հավաքել 3,9 վայրկյանում: Nio ET7-ը առանձնանում է աերոդինամիկ դիմադրության գրավիչ ցուցանիշով՝ 0,23: Իսկ որպես ավտոմեքենայի ուղեղ ծառայում է  Adam սուպերհամակարգիչը, որը հիմնված է 48 Cortex-A78 48 կորիզ և 8096 CUDA կորիզ պարունակող SoC Nvidia Orin պրոցեսորի վրա:



Ավտոմեքենայի արժեքը սկսվում է մոտ 69 000 դոլարից՝ առանց հասանելի սուբսիդավորման: Այդ գումարի դիմաց արտադրողը առաջարկում է նաև անժամկետ երաշխիք, մշտական ձրի լիցքավորում, համացանցի հասանելիություն և քաղաքից դուրս սպասարկում: Ընդ որում հասանելի է նաև ամսական 151 դոլար արժողությամբ Battery-as-a-Service ծառայությունը, որին բաժանորդագրվելով՝ մեքենան կարելի է ձեռք բերել 59 000 դոլարով:



Նոր Nio ET7-ի նախնական պատվերները ընդունվում են 700 դոլար կանխավճարով, իսկ մեքենայի վերջնական արժեքից արտադրողը կհանի նշված գումարի կրկնապատիկը: Առաջին օրինակները գնորդները կստանան 2022 թվականի վերջին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio