ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեկտրական Mercedes-ները կստանան արհեստական բանականությամբ օժտված էկրան: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 Հունվար 2021
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է MBUX տեղեկատվական-ժամանցային համակարգի համար նախատեսված նոր էկրանը, որը ստացել է Hyperscreen անվանումը: Այն կզբաղեցնի ավտոմեքենայի ամբողջ առջևի վահանակը և կառանձնանա արհեստական բանականության առկայությամբ: Ակնկալվում է, որ նորույթի սերիական տեղադրումը կսկվի 2022 թվականին՝ մոդելային շարքի առաջատար EQS մոդելից:
Էկրանը բաղկացած է երեք առանձին դիսփլեյից, որոնցից մեկը նախատեսված է առջևի ուղևորի համար: Սակայն, քանի որ համակարգի բոլոր տարրերը ծածկված են մեկ ապակիով, էկրանը իրենից ներկայացնում է միասնական ամբողջություն, որը ձգվում է ավտոմեքենայի լայնքով: Այն ունի 56 դյույմ անկյունագիծ և այդպիսով հանդիսանում է ներկայիս ամենամեծ նմանատիպ լուծումը: Համեմատության համար, Cadillac Escalade-ի համանման դիսփլեյն ունի «ընդամենը» 38 դյույմ անկյունագիծ:
Վահանակը մի փոքր կորություն ունի, սական ինժեներներին հաջողվել է հասնել տպավորիչ ամրության: Ապակին կոփում են Ցելսիուսի 650 աստիճանից էլ բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինչի շնորհիվ այն ստանում է կատարյալ հստակություն: Քրաշ-թեստերը ապացուցել են, որ նույնիսկ ամենալուրջ «վթարների» դեպքում ապակին չի կոտրվում, առավելագույնս հայտնվում են մանր չաքեր կողային հատվածներում ներկառուցված օդատարների հատվածներում:
Նոր էկրանի գլխավոր առանձնահատկությունը ուսուցման հնարավորությամբ արհեստական բանականությունն է, որը կոչված է առավել հարմարավետ դարձնել ավտոմեքենայի հետ «շփումը»: Օրինակ, եթե վարորդը միևնույն վայրում միացնում է լուսածերպի մեծացման ռեժիմը, համակարգը կհիշի դա և հաջորդ անգամ ինքնուրույն կանցնի տվյալ ռեժիմին՝ հեշտացնելով կառավարման գործընթացը: Արհեստական բանականության կիրառման ևս մեկ տիրույթ է գործողության կատարման տեղն ու ժամանակը: Օրինակ, եթե վարորդը յուրաքանչյուր երկուշաբթի երեկոյան զանգում է կոնկրետ մարդու, համակարգը կգրանցի գործողությունը և ինքը կառաջարկի հավաքել այդ հեռախոսահամարը հենց տվյալ ժամին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: