ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԻՐՈՎ`ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
13 Հոկտեմբեր 2014
Այն, ինչին ռուսաստանցի ավտոսիրողները սպասում էին դեռևս 2010թ.-ից ի վերջո տեղի ունեցավ: Սոչիում կայացավ Ռուսաստանի պատմության մեջ առաջին Գրան-Պրին, որը դարձավ այս տարվա կարևորությամբ երկրորդ նշանակալից իրադարձությունը այդ սևծովյան հանգստավայրի համար՝ ձմեռայյին օլիմպիական խաղերից հետո: Եվ չնայած մրցուղին բոլորովին նոր էր, զուտ մրցումն ընդացավ այս տարի արդեն սովորական և դրանով իսկ ոչ նոր սցենարով, այն է՝ Mercedes-ի ճնշիչ առավելությամբ և Հեմիլթոն-Ռոսբերգ զույգի հերթական հաղթական դուբլով:
Արդեն իսկ ազատ մրցելույթների ժամանակ պարզ դարձավ, որ մրցուղու
նոր լինելու պատճառով պիլոտները լուրջ խնդիրներ կունենան անվադողերի տաքացման հարցում:
Pirelli-ն տրամադրել էր երկու միջին կազմերը, և երկար ժամանակ թիմերը պարզապես հարմարվում
էին նոր ասֆալտին: Պետք է նշել, որ ի սկզբանե մրցափուլին մասնակցում էր ոչ թե 22, այլ
21 մարզիկ: Marussia թիմը, որը նախապես հայտարարել էր՝ Ճապոնիայում ծանր վնասվածք ստացած
Բյանկիին Ռոսսիով փոխարինելու մասին, վերջին պահին որոշեց այնուամենյնիվ չհայտարարագրել
ամերիկացուն: Որակավորման առաջին հատվածում անսպասելի խնդիրների բախվեց Ֆելիպե Մասսան:
Williams-ի բրազիլացի պիլոտը չկարողացավ հաղթահարել առաջին հատվածի արգելքը, ինչի պատճառը
բոլիդի տեխնիկական պրոբլեմներն էին: Մասսային "ընկերակցեցին” Չիլթոնը, Քոբայաշին, Էրիքսոնը
և Մալդոնադոն:
Երկրորդ հատվածում,
ինչպես և առաջինում, բոլորից արագ էր Լյուիս Հեմիլթոնը, իսկ հետագա պայքարից դուրս
մնացին համապատասխանբար Ֆեթելը, Հյուլկենբերգը, Պերեսը, Սութիլը և Գրոժանը:
Դեռևս ուրբաթօրյա ազատ մրցելույթների ժամանակ բոլորին թված,
թե այս անգամ Mercedes-ին կարող են մարտահրավեր նետել Williams-ի ու McLaren-ի պիլոտները:
Սակայն երրորդ հատվածում գերմանական թիմի ներկայացուցիչները ոչ մի հնարավորություն
չտվեցին մրցակիցներին, չնայած Վալթեի Բոթթասը մոտ էր իսկական սենսացիա գրանցելուն:
Հեմիլթոնն ու Ռոսբերգը կրկին միմյանց մեջ խաղարկեցին փոուլը: Այս անգամ այն բաժին հասավ
2008թ. բրիտանացի աշխարհի չեմպիոնին, ով թիմակցից առաջ անցավ երկու տասներորդական վայրկյանով:
Բոթթասը երրորդն էր: Իրեն լավագույնս դրսևորեց տեղացի հանդիսատեսի սիրեցյալ՝ ռուսաստանցի
Դանիիլ Քվյատը, որի անունով արդեն հասցրել են կոչել Սոչիի մրցուղու տրիբունաներից մեկը:
Հաջորդ տարի Red Bull-ում հանդես գալու հրավեր ստացած Քվյատը սխրանք գործեց՝ գրավելով
5-րդ հորիզոնականը և միմյանցից բաժանելով ընդհանուր առմամբ վստահ ելույթ ունեցած
McLaren-ի պիլոտներ՝ Ջենսոն Բաթոնին և Քևին Մագնուսենին: Ռիկյարդոն, Ալոնսոն, Ռայկկոնենը
և Վերնը համապատասխանաբար գրավեցին 7-10 հորիզոնականները:
Հաջորդ օրը՝ կիրակի, նշված վերջին չորս մարզիկներն ինչպես
նաև 11-րդ արդյունքը ցույց տված Ֆեթելը առանց որևէ ջանք գործադրելու մեկական հորիզոնական
վեր բարձրացան, քանի որ Մագնուսենը պատժվել էր 5 տեղով՝ փոխանցման տուփի ոչ պլանային
փոխարինման համար: Այս հանգամանքը որոշակի ինտրիգ հաղորդեց մրցավազքին: Շատերին հետաքրքրում
էր՝ արդյոք կկարողանա դանիացին վերականգնել դիրքերը:
Ի ուրախություն McLaren-ի երկրպագուների Մագնուսենն արդեն
մեկնարկին կարողացավ ամբողջովին հետ բերել կորցրած հինգ դիրքերը՝ հայտնվելով վեցերորդ
հորիզոնականում: Դրան նպաստեց նաև Նիկո Ռոսբերգի թույլ տված սխալը, ով հենց մեկնարկային
ուղու վրա կտրուկ արգելակեց և վնասեց անվադողերը: Արդյունքում գերմանացին ստիպված էր
հենց այդ շրջանին այցելել բոքսեր ու այնուհետ մինչև վանդակավոր դրոշի ի հայտ գալը երթևեկել
անվադողերի միևնույն կոմպլեկտով: Երեսուն շրջան պահանջվեց Ռոսբերգից՝ կրկին երկրորդ
տեղում հայտնվելու համար: Ճիշտ է այդ ընթացքում Հեմիլթոնն արդեն հասցրել էր զգալիորեն
պոկվել մնացած մրցակիցներից:
Արդյունքում նա 13 վայրկայնով շուտ հատեց եզրագիծը, քան Նիկոն:
Պատվո պատվանդանի 3-րդ հորիզոնականը բաժին հասավ Վալթերի Բոթթասին: Երիտասարդ ֆինլանդացին
իրոք հիանալի մրցաշրջան է անցկացնում: Հաջողված կարելի է համարել նաև McLaren-ի ելույթը,
որը լավագույնն էր այս թիմի համար՝ սկսած դեռևս Ավստրալիայից, երբ Ռիկյարդոյի որակազրկման
հետևանքով երկու պիլոտներն էլ հայտնվեցին պատվո պատվանդանին: Ռուսաստանում Բաթոնն ու
Մագնուսենը համապատսխանաբար 4-րդն ու 5-րդն էին: Այս արդյունքը թույլ տվեց բրիտանական
թիմին Կոնստրուկտորների գավաթի պայքարում շրջանցել Force India-ին և հույսեր փայփայել՝
Ferrari-ի հետ պայքարելու մասին: Սոչիում միավորներ վաստակեցին նաև Ալոնսոն, Ռիկյարդոն,
Ֆեթելը, Ռայկկոնենը և Պերեսը:
Mercedes-ի հերթական դուբլն արդեն իններորդն էր այս մրցաշրջանում
և թույլ տվեց "Արծաթյա նետերին” վաղօրոք նվաճել Կոնստրուկտորների Գավաթը: Գրեթե ոչ-ոք
չի կասկածում, որ անհատական հաշվարկի չեմպիոնի կոչումը ևս կխաղարկեն գերմանական թիմի
պիլոտները: Ներկայումս Լյուիս Հեմիլթոնն ընդամնեը 17 միավորով է առաջ Ռոսբերգից: Եվ
վերջինս, անկասկած, փորձելու է մնացած երեք Գրան-Պրիներում ետ բերել մինչ այդ կորցրածը:
Իսկ մոտ ասպագայում մեզ սպասում է արդեն դասական դարձաց Օսթինի
Գրան-Պրին ԱՄՆ-ում: