ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Porsche 911-ը վերածվել է էքստրեմալ ամենագնացի:
08 Հունվար 2021
Ամերիկյան Singer Vehicle Design ընկերությունը, որը զբաղվում է դասական Porsche 911 ավտոմեքենաների ռեստավրացիայով ու վերաձևափոխմամբ, և բրիտանական Tuthill Porsche արհեստանոցը ներկայացրել են համատեղ նախագիծ՝ արտաճանապարհային 911-ը: Լիաքարշ Singer ACS-ը (All-Terrain Competition Study, ինչպես անվանվել է նախագիծը) պատվիրել է ընկերության վաղեմի հաճախորդներից մեկը, որը պատրաստվում է փորձարկել ավտոմեքենան զանազան իրական մրցաշարերում:
Պատվերը կատարվել էր երկու մեքենայի համար, և երկու Singer ACS-ներն էլ հիմնված են Porsche 964 մոդիֆիկացայի վրա: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր նպատակների համար, մեկը՝ անապատային մրցավազքերի, մյուսը՝ ասֆալտային ռալլիներին մասնակցելու համար:
Նախագծի իրականացման համար Singer-ի և Tuthill Porsche-ի մասնագետները առաջին հեթին ուժեղացնում են օրիգինալ շասսին: Բացի այդ օգտագործվում է ածխածնային պլաստիկից պատրաստված արտաքին «կեղև», որը թույլ է տալիս անհրաժեշտության դեքում արագ փոխարինել վնասված մասերը: Անկյուններում տեղադրվում են երկու երկարաքայլ մեղմիչներ, որոնք կարգավորվում են առանձին սեղմման, և առանձին բացման համար:
Լրացուցիչ առաջարկվում են Porsche 959 մոդելի առաջին նախատիպերի ոճով սարքված ալյումինե անվասկավառակներ, ժամանակակից մրցարշավային մեքենաներին բնորոշ լուսարձակներ, ինչպես նաև BF Goodrich K02 անվադողեր, որոնք ի թիվս այլ մոդելների կիրառվում են Ford F-150 Raptor և Jeep Wrangler Rubicon ամենագնացների վրա: Արգելակումն իրականացվում է պողպատյա ռոտորների և մոնոբլոկ քառամխոց ենթակիրների օգնությամբ:
Սրահում տեղադրված են FIA-ի հավանությանը արժանացած անվտանգության կարկասը և սարքավորումների թվային վահանակը: Սպորտկարը կարելի է նաև սարքավորել GPS-թրեքերով, ավելի մեծ ծավալի վառելիքային բաքով, երկու լիաչափ պահեստային անիվի բաժանմունքով և վարորդի ու շտուրմանի համար նախատեսված ջրի մատակարարման համակարգով:
Յուրաքանչյուր Singer ACS-ը սարքավորված է 3,6-լիտրանոց վեցգլանանի երկտուրբո օպոզիտային շարժիչով: Այն առանձնանում է օդաջրային երկու ինտերքուլերների, ինչպես նաև գլանների յուրաքանչյուր շարքի համար նախատեսված առանձին հովացուցիչների առկայությամբ: Ագրեգատը զարգացնում է 456 ձ.ուժ հզորություն և 570 Նմ ոլորող մոմենտ:
Տուրբոներմղման համակարգն ու երեք դիֆերենցիալներով լիաքարշ համակարգը նախագծվել են հատուկ ACS նախագծի համար: Բռունցքային «սեքվենտալ» փոխանցումատուփը թույլ է տալիս ընտրել ավելի բարձր փոխանցում՝ առանց կցորդիչի օգտագործման, ինչպես նաև օգտագործել փոխարկումների ավանդական H-աձև եղանակը կամ էլ՝ ենթաղեկային թերթիկները:
Առաջին երկու օրինակների մատակարարումից հետո Singer-ը նախատեսում է պատվերներ ընդունել նաև այլ հաճախորդներից: Մեքենաները կարտադրվեն Անգլիայում՝ Tuthill Porsche արհեստանոցում: Մոդելի արժեքը ընկերությունը հաղորդում է միայն անհատական հարցման դեպքում, սակայն պարզ է, որ այն բավական բարձր է լինելու:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: