Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է նորացված հիբրիդային Bentley Bentayga ամենագնացը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Հունվար 2021

Բրիտանական Bentley ընկերությունը  ներկայացրել է հիբրիդային Bentayga ամենագնացի նորացված տարբերակը: Այն շարունակում է մոդելային շարքի թարմացման տենդենցը՝ հաջորդելով 550 ձ.ուժ հզորությամբ բիտուրբո V8 շարժիչով տարբերակին և «լիցքավորված» Speed մոդիֆիկացիային, որը սարքավորվում է  635 ձ.ուժ հզորությամբ 6,0-լիտրանոց W12 ագրեգատով: 


Քրոսովերի ուժային ագրեգատը փոփոխությունների չի ենթարկել: Հիբրիդը նախկինի պես սարքավորվում է 3.0-լիտրանոց բենզինային շարժիչով, 128 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով և 17,3 կՎտժ տարողությամբ մարտկոցով: Ագրեգատի ընդհանուր հզորությունը կազմում է 450 ձ.ուժ: Նորացված հիբրիդի դինամիկ բնութագրերը դեռևս չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ դրանք ևս կմնան անփոփոխ: Մինչև ռեսթայլինգը մեքենան 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում էր 5,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված էր 254 կմ/ժ ցուցանիշով: 



Հիբրիդային տարբերակի թարմացումները հիմնականում առնչվում էն էքստերիերի և ինտերիերի դիզայներական լրամշակմանը: Մոդելը ստացել է առաջնամասի և հետնամասի լիովին նոր դիզայն, իսկ սրահում առավել նկատելի են նոր մուլտիմեդիա համակարգն ու սարքավորումների թվային վահանակը: 



Շրջակա միջավայրի պաշտպանության ամերիկյան գործակալության (EPA) տվյալներով, հիբրիդային Bentayga-ն բացառապես էլեկտրական ռեժիմում կարող է հաղթարահարել 29 կիլոմետր: Ընդ որում խառը ցիկլում և մայրուղու վրա վառելիքի ծախսի ցուցանիշը համեմատելի է V8 շարժիչով սարքավորված մոդֆիկացիայի ցուցանիշների հետ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio