ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Nissan Juke-ի՝ Enigma հատուկ տարբերակը:
04 Հունվար 2021
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է սիրված Juke քրոսովերի հատուկ տարբերակ, որը ստացել է Enigma (թարգմանաբար՝ հանելուկ, գլուխկոտրուկ) անվանումը և կառաջարկվի Մեծ Բրիտանիայում: Այն հեշտ է տարբերել սև գույնի օրիգինալ անվասկավառակներով, ինչպես նաև Amazon Alexa ձայնային օգնականի առկայությամբ: Մոդիֆիկացիայի արժեքը սկսվում է 23 195 ֆունթ սթերլինգից:
Nissan Juke Enigma-ն հասանելի կլինի թափքի երեք գունային տարբերակով: Որպես ընտրություն առաջարկվում են Gun Metallic Grey մոխրագույնը, Storm White սպիտակը, կամ էլ՝ ամբողջովին սևը: Հատուկ սերիայի առանձնահատկությունը 19-դյույմանոց սև Akari անվասկավառակներն են և կողային հայելիների հետաքրքիր նախշազարդը: Սրահում նկատելի են Enigma գրվածքով նշանները, իսկ մուլտիմեդիա համակարգը առաջարկում է NissanConnect ծառայությունների փաթեթի, նավիգացիայի և Amazon Alexa ձայնային օգնականի առկայություն:
Այն առաջին անգամ է տեղադրվում եվրոպական որևէ շուկայի համար նախատեսված Nissan ավտոմեքենայի վրա: Քրոսովերին կարելի է միացնել որոշ տնային սարքեր և այդ եղանակվ կառավարել դրանց ֆունկցիաները: Ընդհանուր առմամբ Alexa-ն պատրաստ է կատարել 13 հրահանգ, այդ թվում ընդունել նպատակակետի հասցեն և ներբեռնել այն մեքենայի բորտհամակարգչի մեջ, ստուգել վառելիքի մնացորդը կամ որոշել ձեր գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ Եվրոպայում Juke-ը սարքավորվում է եռագլան 1,0-լիտրանոց շարժիչով, որն ապահվում է 117 ձ.ուժ հզորություն և 200 Նմ ոլորող մոմենտ: Կախված մոդիֆիկացիայից՝ շարժիչը համակցվում է 6-աստիճան մեխանիկական, կամ էլ՝ 7-աստիճան ռոբոտացված DCT փոխանցումատուփի հետ: Քարշակումն իրականացվում է բացառապես առջևի անիվների օգնությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: