ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bentley-ն ներկայացրել է Սանթա-Քլաուսի համար նախագծած Flying Spur-ը:
18 Դեկտեմբեր 2020
Bentley Mulliner թյունինգային աթելիեն ներկայացրել է Flying Spur V8 սեդանի հատուկ տարբերակ, որը, ըստ արտադրողների, ստեղծվել է «համաշխարհային մասշտաբի աստղի» պատվերով: Թեպետ պատվիրատուի անունը չի բացահայտվում, սակայն կապոտին պատկերված եղնիկը և նավիգացիոն համակարգում առկա «չարաճճի երեխաների ցանկի» առկայությունը թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը… Սանթա-Քլաուսի մասին է:
Bentley Flying Spur V8 սուրբծննդյան մոդիֆիկացիան ստացել է Reindeer Eight անվաննումը, որը խորհրդանշում է Սանթայի սահնակը տեղաշարժող ութ եղնիկներին: Սեդանի թափքը ներկված է Cricket Bauble (տոնածառի ավանդական խաղալիք) մետալիկ երանգով, որի հիմքում ընկած է Mulliner-ի ներկապնակում առկա Cricket Ball էմալը: Թափքի ստորին հատվածի մասում իրականացված է երկրաչափական գրադիենտային նախշազարդ:
Ավանդական Flying B արձանիկի փոխարեն մեքենայի կապոտին տեղադրված է 3D-տպիչով պատրաստված ոսկե եղնիկ: Թանկարժեք մետաղով են լրամշակված նաև կապոտի մի մասը, կողաթևերի «խռիկները» և առջևի անիվների մոտ առկա Reindeer Eight տարբերրանշանները: Կողեզրերի ակցենտավորված բարակ գիծը արված է ձեռքով:
Ըստ հաշվարկների, մեքենայի ապագա սեփականատերը Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ «հաղթահարում» է մոտ 66 միլիոն կիլոմետր: Այս գործընթացն արագացնելու համար Mulliner-ը ուշադրություն է դարձրել աերոդինամիկային՝ ավելացնելով առջևի և հետևի դիֆուզորներ, կողային շրջահոսիչներ և սփյոլեր: 22-դյույմանոց ոսկեգույն անվասկավառակները առանձնանում են ալմաստային լրամշակմամբ: Մեքենայի սրահը պաստառապատված է ինչպես հասարակ այնպես էլ 3D-կաշվով՝ Cricket Bauble գույնի, առկա են նաև սև սնդուսափայլ ներդիրներ, որոնց վրա պատկերված են «ձմեռային գիշերվա տեսարաններ»:
Reindeer Eight-ի նստատեղերը ունեն տաքացում, օդափոխում, դրանց կողամասերն ու բարձիկի թեքման աստիճանը կարգավորվում են: Խաչաձև դարձակարերի համար պահանջվել է 18 ժամ ձեռքի աշխատանք, անհատական 11 000 կար և 115 մետր թել: Պտտվող եռակողմ Bentley Rotating Display-ը մնացել է իր տեղում: Կոճակի օգնությամբ, ինչպես և նախկինում, կարելի է ընտրել կամ 12,3-դյույմանոց սենսորային էկրանը, անալոգային սարքավորումների վահանակը, կամ էլ ընդհանրապես հրաժարվել որևէ լուծումից: Սուրբծննդյան Flying Spur-ի առանձնահատկություններից է նաև մեքենայի բորտհամակարգչի մեջ ներբեռնված՝ «չարաճճի երեխաների ցանկը»:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: