Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Manhart-ը վերաիմաստավորել է BMW X7 քրոսովերը:
16 Դեկտեմբեր 2020

Գերմանական Manhart Performance աթելիեն ներկայացրել է BMW X7 քրոսովերի առավել արտաճանապարհային տարբերակը:  MHX7 650 Dirt Edition² անվանումը ստացած նախագիծը աչքի է ընկնում ավելի մեծ լուսածերպով, ինչպես նաև գամամեխերով ամրացված պողպատ իմիտացնող հատուկ փայլատ թաղանթով պատված թափքով: 



Manhart-ի նոր նախագծի հիմքում ընկած է BMW X7 M50i մոդիֆիկացիան: Մասնագետները ձգտել են մեքենային հաղորդել ռազմական ամենագնացի տեսք, ինչի նպատակոv կիրառել են հատուկ թաղանթ: Վերակարգավորվել է նաև պնևմատիկ կախոցը, ինչի շնորհիվ ճանապարհային լուսածերպը աճել է 40 միլիմետրով: 



Ավելի մեծ անվակամարների տակ տեղավորվել են 20-դյույմանոց Black Rhino անվասկավառակներ՝ 305/50 R20 չափսի Maxxis Bighorn MT-76 անվադողերով: Manhart-ում պնդում են, որ MHX7 650 Dirt Edition²-ը հեշտությամբ կկարողանա հաղթահարել թե քարքարոտ ճանապարհներ, թե ցեղապատ տարածքներ:



Մասնագետների ուշադրությանը արժանացել է նաև շարժիչը: Կառավարման MHtronik Powerbox ֆիրմային բլոկի տեղադրումն ու վառելիքային քարտեզների թարմացումը թույլ են տվել 4,4-լիտրանոց V8 բիտուրբո շարժիչի հզորությունը հասցնել մինչև 650 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 920 Նմ:  Ստանդարտ արտաթող համակարգի փոխարեն տեղադրվել է ակտիվ փականակներով սարքավորված և չժանգոտող պողպատից պատրաստված նոր համակարգ: 



Հատկանշական է, որ այն կարող է համակցվել կամ 300 բջիջից բաղկացած չեզոքացուցիչի և սպորտային դաունփայփի հետ, կամ էլ՝ առաջարկվել Race տարբերակով, որը ենթադրում է զտիչի ի սպառ բացակայություն, սակայն թույլատրելի չի շահագործման Գերմանիայի ընդհանուր ճանապարհներին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio