Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եզակի Ares Wami Lalique Spyder՝ բյուրեղապակյա լրամշակմամբ:
15 Դեկտեմբեր 2020

Միլանյան Ares Design աթելիեն հայտարարել է, որ սկսում է ընդունել Wami Lalique Spyder անվանումը ստացած ռոդսթերի պատվերները, որը կթողարկվի 12 օրինակ սահմանափակ քանակությամբ: Մոդելի եզակի առանձնահատկություններից է ֆրանսիական Lalique ընկերության էքսկլյուզիվ բյուրեղապակու կիրառումը սրահի լրամշակման համար:  



Նախորդ դարի 50-ականների ոճով նախագծված ռոդսթերի զուսպ էքստերիերը լրացնում են մի շարք քրոմապատ տարրեր, այդ թվում արտանետման խողովակների վերդիրները, ինչպես նաև սպիտակ եզրաշրջանակով անվասկավառակները: Նորույթը հասանելի կլինի մի քանի գույնով՝ բաց կապոյտ, կարմիր, կանաչ և բեժ:  



Սրահում ռետրո ոճը համակցվում է ժամանակակից տեխնոլոգիաների, օրինակ՝ մուլտիմեդիա համակարգի՝ առջևի վահանակից դուրս քաշվող սենսորային էկրանի հետ: Ռոդսթերը ստացել է սարքավորումների անալոգային վահանակ, իսկ ավիացիոն ոճով իրականացված կլոր օդատարների վերին հատվծում ներկառուցված է ժամացույցը: Ինտերիերը զարդարված է ձեռքով պատրաստված Lalique բյուրեղապակով, որը կիրառված է դռների և կենտրոնական բարձակի լրամշակման համար: Սրահի ձևավորման մեջ օգտագործված են նաև անգլիական կաղնու փայտ, ալյումին և բարձրորակ բնական կաշի: 



Մոդելի տեխնիկական  բնութագրերը դեռևս չեն բարձրաձայնվում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio