ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Alfa Romeo-ն ներկայացրել է Stelvio Veloce Ti քրոսովերը:
11 Դեկտեմբեր 2020
Իտալական Alfa Romeo ընկերությունը ընդլայնել է Stelvio քրոսովերի ընտանիքը՝ ներկայացնելով ամենաբարձր համալրման Veloce Ti տարբերակը: Այս մոդիֆիկացիան հեշտ է տարբերել թափարգելի մեջ ներկառուցված դիֆուզորով, ինչպս նաև Quadrifoglio ոճով իրականացված սրահով: Իտալիայում դիզելային Alfa Romeo Stelvio Veloce Ti-ն կառաջարկվի 71 200 եվրոյով, իսկ բենզինային տարբերակի գինը ավելի բարձր կլինի ևս մոտ 1000 եվրոյով:
Ti տառակապակցությունը, որը բացվում է որպես Turismo Internazionale, ընկերությունը կիրառում է հարուստ համալրմամբ մոդիֆիկացիաների համար, իսկ Veloce մակնիշումը (թարգմանաբար՝ արագ) հուշում է մեքենայի խառնվածքի մասին: Ըստ այդմ Alfa Romeo Stelvio Veloce Ti-ն առաջարկվում է հասանելի ամենահզոր շարժիչներով՝ երկլիտրանոց քառագլան բենզինային տուրբոշարժիչ (280 ձ.ուժ և 400 Նմ) և 2,2-լիտրանոց դիզելային շարժիչ (210 ձ.ուժ և 470 Նմ): Երկու ագրեգատներն էլ համապատասխանում են Euro 6d-final էկոլոգիական դասին և համակցվում են 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և ֆիրմային Q4 լիաքարշ համակարգի հետ:
Արտաքինից Stelvio Veloce Ti-ը տարբերվում է հետևի թափարգելի մեջ ներկառուցված դիֆուզորով, թափքի գույնով իրականացված աերոդինամիկ տարրերով և 21-դյույմանոց նոր անվասկավառակներով: Սրահում նկատելի են «լիցքավորված» Quadrifoglio սերիային բնորոշ լուծումներ, այն է՝ ենթաղեկային ալյումինե թերթիկներ, կաշվով և արհետսական թավշակաշվով պաստառապատված սպորտային նստատեղեր, սև առաստաղ և ածխապլաստիկից պատրաստված ներդիրներ: Գունամշակված ապակինիերը, սև մոլդինգներն ու տարբերանշանները համարվում են ստանդարտ լուծում:
Stelvio Veloce Ti-ի հետ միսին Alfa Romeo-ն ներկայացրել է նաև ֆիրմային ծառայությունների Alfa Connect Services փաթեթը: Այն նախատեսված է Stelvio և Giulia մոդելների բոլոր մոդիֆիկացինաերի համար և ներառում է փրկարար ծառայությունների կանչի ու ավտոմեքենայի ֆունկցիաների հեռահար կառավարման հնաավորություն, այդ թվում նաև Google և Amazon ձայնային օգնականների միջոցով, նավիգացիոն համակարգ՝ բորտհամակարգչի և հեռախոսի միջև սինքրոնացման ֆունկցիայով, ինչպես նաև հասանելիության WiFi կետ՝ մինչև 8 սարք միաժամանակ միակցելու հնարավորությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: