ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Nissan Kicks-ի նորացված տարբերակը:
10 Դեկտեմբեր 2020
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է հոյւսիսամերիկյան շուկայի համար նախատեսված Kicks քրոսովերի նորացված տարբերակը: Այն ստացել է այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք բաժին են հասել մոդելի գլոբալ տարբերակին, ինչպես նաև համալրվել է նոր սարքավորումներով:
Նորույթն առանձնանում է ավելի ագրեսիվ դիզայնով: Փոխվել է հետևի թափարգելը, հետևի լապտերնրը միացվել են նեղ լուսային ժապավենով, որն անցնում է բեռնախցիկի դռան ողջ լայնքով, ռադիատորի ճաղավանդակը դարձել է ավելի մեծ, իսկ առջևի թափարգելի վրա հայտնվել են խոշոր օդակլանիչներ: Թափքի գույների ներկապնակը համալրվել է երեք նոր երանգով՝ կապույտ Electric Blue Metallic, կարմիր Scarlet Ember Tintcoat և գորշ Boulder Gray Pearl, որոնցից յուրաքանչյուրը կարող է համադրվել սև կոնտրաստային տանիքի հետ:
Սրահում փոփոխությունները նույնպես զգալի են: Այստեղ տեղադրվել են ավելի հարմարավետ նստատեղեր, կատարելագործված մուլտիմեդիա համակարգը, որը բազային տարբերակում ունի 7-դյույմանոց, իսկ բարձր համալրումներում՝ 8-դյույմանոց էկրան, այսուհետ առաջարկում է Android Auto և Apple CarPlay ծրագրերի հասանելիություն, հասանելի կլինի նաև USB-C միակցումը: Կատարելագործվել են նաև կենտրոնական բարձակն ու առջևի նստատեղերի միջև տեղադրված արմնկակալը:
ԱՄՆ-ում մոդելը կառաջարկվի առջևի քարշակմամբ և 1,6-լիտրանոց բենզինային շարժիչով, որը զարգացնում է 163 ձ.ուժ հզորություն ու 154 Նմ ոլորող մոմենտ՝ համակցվելով վարիատորային փոխանցումատուփի հետ: Մինչդեռ որոշ այլ շուկաներում Kicks-ը հասանելի է նաև e-Power հիբրիդային ագրեգատով, որը բաղկացած է առջևի սռնիին տեղադրված էլեկտրական շարժիչից և 1,2-լիտրանոց եռագլան մթնոլորտային շարժիչից:
Ամերիկյան շուկայի համար նախատեսված Nissan Kicks-ի արտադրությունը իրականացվում է մակնիշի մեքսիկական գորարանում: Ակնկալվում է, որ նոր մոդելը կհասնի դիլերնեին 2021 թվականի փետրվարին: Իսկ Հայաստանում Kicks-ի հասանելիության մասին տեղեկությունները կարելի է ճշտել Nissan-ի պաշտոնական ներկայացուցչությունից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: